ՓԱՍՏԱԲԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀՂԻ ԿՆՈՋ ՎՐԱԵՐԹԻ ԳՈՐԾԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ ոք չենթարկվել քրեական պատասխանատվության 2022 թվականի ապրիլին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործով, գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա այսպես է արձագանքել մարտի 5-ին խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած հռետորական հարցին, թե տուժող կողմը կասկածներ ունի՞ այս գործում իր միջամտության վերաբերյալ։
Փաստաբանի խոսքով՝ տուժող կողմը համոզված է, որ միայն ՀՀ վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ ոք չազատվել աշխատանքից, դատարանի պարտավորեցումից հետո ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվեր։
Բացի այդ, ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Փաշինյանի հնարավոր միջամտության մասին, հավելել է Ասլանյանը։
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։
2024-ի սեպտեմբերին Ասլանյանը տեղեկացրել էր, որ հսկող դատախազի որոշմամբ՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու վարույթը կարճվելու է, իսկ ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։ Միևնույն ժամանակ՝ նա նշել էր, որ բողոքարկելու է դատախազի որոշումը։
2024-ի դեկտեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական էր համարել հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.