ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՂ ԲԱՐԵՓՈԽԻՉ ՏԻԿՆԱՅՔ
Վերջերս ազատ արձակվեց «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականունով: «Գոլոս»-ն իր լսարանին տեղեկացրել է 2024 թվականի հունիսին մարդաշատ վայրում՝ այլ մարդկանց կյանքի և առողջության վտանգումով կատարված սպանության մասին: Ստեփանյանին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը: ԶԼՄ-ներում անմիջապես հղումներ հայտնվեցին իշխող քաղաքական շրջանակների հետ Ստեփանյանի կապերին, հիշատակվում էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Զավենիչը։
Նույն դատավորը երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանի որդուն կալանավորելու սանկցիա տվեց՝ մորեգույն բերետավորների նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև, ինչպես բազմիցս նշվել է, դատարանի տրամադրության տակ կա տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են մորեգույն բերետավորները ծեծի ենթարկում Քոչարյանին բերման ենթարկելիս, ինչպես նաև ոստիկանական մեքենայի հետևի նստարանին:
Հենց դատավոր Մելքոնյանը տվեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի սանկցիան, նույն ինքը ազատազրկման, իսկ հետո տնային կալանքի դատապարտեց զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, զրկելով նրան Եռաբլուր զինվորական պանթեոնում որդու շիրիմին այցելելու հնարավորությունից: Դատավոր Մելքոնյանը տվեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի սանկցիան՝ Երևանում ընդդիմության ակցիաներին միանալու համար: Նույն դատավորը տվեց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին (ներկայումս ազատության մեջ է) կալանավորելու սանկցիան։ Նույն ինքը տվեց Կիրանցի բնակիչ, Տավուշում սահմանազատման ցուցանակի տակ Ադրբեջանին 4 գյուղերի հանձնման հետ կապված իրադարձությունների ակտիվ մասնակից Վահագն Մախսուդյանի կալանավորման սանկցիան։
Դատավորի «ծառայողական ցուցակը» կարելի է շարունակել, բայց վերոնշյալն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչպես է ընթանում դատական համակարգի և արդարադատության ողջ համակարգի «բարեփոխումը», որը, ինչպես հայտնի է, վերահսկվում է անձամբ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կողմից: Դրա արդյունքում կալանքի տեսքով խափանման միջոցն օգտագործվում է որպես պատիժ, կալանավորման են ենթարկվում, որպես կանոն՝ նրանք, ովքեր պայքարում են Փաշինյանի ռեժիմի դեմ, իսկ 2025թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Վերաքննիչ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը կասկածի տակ առավ Անտոնյանի լիազորությունների դադարեցման արդարացիությունը Կարեն Անդրեասյանի նախագահությամբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ), ինչպես նաև արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից. երկուսն էլ արդեն պաշտոնաթող են:
Այն մասին, որ ռեժիմի վերնաշերտը գործարքի է գնացել քրեական շրջանակների հետ մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար, արդեն ասվում է բաց տեքստով։ Որպես հաստատում հղում է արվում Սևանա լճի հանգստյան գոտում Սևան համայնքի ավագանու անդամի սպանության մեջ մեղադրվող նորատուսցի Բանդուրյանների հայտնի քրեական կլանի երիտասարդ ներկայացուցչին կալանքից ազատելու փաստին, ինչի մասին մեր լսարանին տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում:
Մարդասպանն ազատության մեջ է, իսկ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը մոտ 2 տարի կալանքի տակ է Փաշինյանի անձնական հրահանգով, որը ցանկանում է նրա վրա բարդել հարավային ուղղությամբ պաշտպանությունը ձախողելու, Շուշին ու Հադրութը հանձնելու մեղքը, թեև «հրամանատար Միշան» մարտական գործողությունները ղեկավարել է 44-օրյա պատերազմի լոկ վերջին 12 օրերին։
Մեկ տարի մենախցում մնալուց հետո գրեթե մեկ տարի էլ տնային կալանքի տակ է գիտության և կրթության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այն, որ քաղաքական գործիչը բռնաճնշումների զոհ է, կասկածից վեր է։ ԶԼՄ-ների առանձնակի ուշադրության կենտրոնում է դատավոր Սարգիս Պետրոսյանը, որն ԱԺ էր առաջադրվել ՔՊ ցուցակով, իսկ ոչ վաղ անցյալում մարտի 1-ի վերակենդանացված գործով դատական նիստի ժամանակ մեղադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «ոչ պատշաճ վարքագծի» մեջ, ինչի դրսևորումը, ըստ նրա, այն էր, որ Քոչարյանը «ձեռքի շարժումներ էր անում»։
Օրերս դատարանը զրկեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին հրապարակային ելույթների իրավունքից: Ղազարյանը, իբր, վիրավորել է ՍԴ նախկին դատավոր Վահե Գրիգորյանին, որը վերջերս դարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առանց ամոթի չնչին իսկ նշույլի հայտարարեց, թե դատավորները պաշտպանության կարիք ունեն, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ ելույթ ունենալ քաղաքական թեմայով: Ստացվում է, որ Աննա Հակոբյանին թույլատրված է վիրավորել դիվանագետներին, ընդ որում՝ բոլորին միանգամից, իսկ Ղազարյանին թույլատրված չէ քննադատել մեկ դատավորի։ Ասենք, իշխող ընտանիքի անդամներն ու ընկերները վեր են օրենքից։
Ընկերների թվին է պատկանում Գրիգորյանը, որը բոյկոտում էր ՍԴ նիստերը քաղաքական պատճառներով, իսկ երբ լրագրողները Փաշինյանին ասացին, որ Գրիգորյանը հրաժարվում է ՍԴ դատավորի ծառայողական պարտականությունները կատարելուց, բայց աշխատավարձ է ստանում, Փաշինյանը ստեց, թե ոչինչ չգիտի այդ մասին, թեև այն ժամանակ լրատվամիջոցները մշտապես գրում էին այդ խախտման մասին՝ հղում անելով Սահմանադրության համապատասխան հոդվածին, որն արգելում է դատավորներին զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Գրիգորյանը, կրկնեմ, բոյկոտում էր ՍԴ-ի աշխատանքը քաղաքական դրդապատճառներով։
2025 թվականին Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանը հրաժարական տվեց, սակայն մնաց այդ դատարանի դատավորի պաշտոնում։ Հրաժարական ներկայացրեց նաև Երևանի քաղաքացիական գործերով դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը: Փետրվարին դադարեցվեցին Կոտայքի առաջին ատյանի դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի լիազորությունները: Լրատվամիջոցներում միանգամից տեղեկություններ հայտնվեցին, որ բոլոր «հոժարակամ» հրաժարականները թելադրված են ԲԴԽ-ից, այն է՝ դատավորները շտապել են հեռանալ սեփական կամքով, քանի դեռ չեն հեռացրել, քանի որ ԲԴԽ-ի կողմից պաշտոնանկ արվելու դեպքում կզրկվեին թոշակից։ Տեղեկություններ հայտնվեցին նաև, որ ԲԴԽ-ն այդ զիջումներն անում է ոչ թե բարի սրտի թելադրանքով, այլ դրամական հատուցման դիմաց։
Արդարադատության նորաթուխ նախարար Սրբուհի Գալյանն այդ մասին, բնականաբար, ոչինչ «չգիտի»։ Վերջերս նա հրապարակավ խոստովանեց, թե «տեղյակ չէ»՝ ինչպես է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնացել կտրել հասարակական գործիչ Ղազարյանի լեզուն ու ականջները: Սպառնացել է հրապարակավ, Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, երբ Ղազարյանն ընդդիմության կողմից առաջադրվել էր օմբուդսմենի պաշտոնում։
Սպառնալիքի կադրերը բազմիցս ցուցադրվել են ընդդիմադիր հեռուստաալիքներով։ Ամբողջ երկիրը տեսել է, իսկ Գալյանը՝ ոչ, ընդ որում ամբողջ երկրին հայտնի միջադեպի վերաբերյալ իր «անտեղյակությունը» նախարարը բացատրեց նրանով, որ «Հայաստանում գործում է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը»։ Բավական տարօրինակ մեկնաբանություն: Ի՞նչ կապ ունի այստեղ տարանջատման սկզբունքը: Թե՞ Գալյանը կարծում է, որ եթե ինքը կառավարության (գործադիր իշխանության) անդամ է, ապա չպետք է տեղյակ լինի խորհրդարանի՝ օրենսդիր իշխանության մարմնի տարածքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Համա՜ թե «տարանջատում» է…
Չեմ զարմանա, եթե նախարարը «տեղյակ չլինի» նաեվ «վնգստացող դատավորների» և Փաշինյանի այն արտահայտության մասին, թե «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Ի լրումն «բարեփոխումների»՝ Գալյանն իր տեղակալ է նշանակել իրավաբանական կրթություն չունեցող անձի։ Արդարադատության փոխնախարար Օկսաննա Աբրահամյանը կրթությամբ տնտեսագետ է, 2003-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Աշխատանքների կատարելագործումը ստացիոնար բժշկական հաստատություններում» թեմայով: Բացի այդ, Աբրահամյանը ծրագրերի ղեկավար է եղել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատանը։ Ցուցանշական է, որ Գալյանը ոչ միայն վերափոխելու է արդարադատությունը, այլև ղեկավարելու է Անկախության հռչակագրին հղման բացառմամբ նոր սահմանադրության նախագծի ստեղծման աշխատանքները: Հազվագյուտ կին է՝ այն իմաստով, որ ամեն տղամարդ չէ, որ կհամաձայներ նման բանի…
ՆԳ նախարար Ափինե Սարգսյանը, ինչպես Գալյանը, ԱՄՆ դեսպանի ղեկավարությամբ համակարգը բարեփոխողի համբավ է վայելում։ «Բարեփոխման» արդյունքում մինչ օրս աշխատանքից հեռացված չեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելով աչքի ընկած մորեգույն բերետավորներ Արթուր Ղազարյանն ու Գևորգ Մկրտչյանը: Հունիսի 12-ին կլրանա խորհրդարանի շենքի մոտ ծավալված դեպքերի մեկ տարին, սակայն մինչ օրս բացահայտված չեն խաղաղ ցույցի մասնակիցների դեմ «Զարյա-3» լուսաձայնային նռնակների կարգի արգելված հատուկ միջոցների կիրառման մեղավորները, փոխարենը ցույցի 14 մասնակիցներին մեղադրանք է ներկայացվել «խուլիգանությանը և զանգվածային անկարգություններին մասնակցելու համար»: Ոչ մի ոստիկան չի մեղադրվել ուժի անիրավաչափ կիրառման համար, թեև տասնյակ մարդիկ են տուժել։
Պատասխանատու ղեկավար պաշտոններում կանանց նշանակելը զարգացած հասարակության և եվրոպական չափանիշներին ձգտելու նշան է, բայց բնավ ոչ այն դեպքում, երբ այդ նշանակումները կատարվում են «անխելք կնիկներ» սկզբունքով։ Ինչ վերաբերում է «բարեփոխումների» տեմպերի նվազմանը, ապա ԱՄՆ նոր վարչակազմը նախատեսում է դեսպանների փոփոխում առաջին հերթին ՌԴ-ում, որտեղ ամերիկյան շահերը ներկայացնում է ՀՀ-ում նախկին դեսպան Լին Թրեյսին (2020-2023թթ.): ՀՀ-ում ԱՄՆ ներկայիս դեսպանը նույն պաշտոնն է զբաղեցրել Ուկրաինայում 2020-2022 թվականներին:
Փաշինյանը մշտապես պահանջում է արագացնել բարեփոխումները, սակայն առաքելությունն անիրագործելի է, քանզի ձուկը գլխից է հոտում. Դատարաններն առաջնորդվում են վերևից տրվող հրահանգներով, քաղաքական բռնաճնշումները թափ են հավաքում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը սպասում է փոխարինման, իսկ ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր ղեկավարը Հայաստան կժամանի նոր հրահանգներով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 09:30
Впервые услышала о нем в редакции военной газеты "Мартик" в Степанакерте, куда прибыла с группой журналистов после освобождения Шуши. Там же, в редакции, увидела фотографию Карена Габриеляна. Про такие лица Александр Грин сказал, что "красивые всегда смелы". Позже о нем рассказал генерал Аркадий Тер-Тадевосян, назвав одним из лучших полевых командиров…
-
2025-03-14 08:39
С 2023 г. политизированная публика имела много поводов убедиться в том, что мэрия Еревана – рассадник коррупции. При Тигране Авиняне уголовные преследования были возбуждены против двух вице-мэров столицы, нескольких начальников управлений мэрии, а также против руководителя административной единицы Арабкир, который в настоящее время находится под домашним арестом. Напомню, что в ходе агитации в пользу Авиняна на выборах 2023 г. только 1 видеоролик, заказанный фирме "Шарм", обошелся в 800 тыс. долларов!
-
2025-03-10 09:07
Андраник Теванян, усилиями которого 30 марта в совет Гюмри будет баллотироваться блок "Мать Армения" (№1 списка предприниматель Карен Симонян), назвал Европейский блок (№1 председатель совета клуба журналистов "Аспарез" Левон Барсегян) протурецким. Эту оценку целиком разделяет мыслящая часть жителей славного города, которым известно, что курс "Демократической платформы" на интеграцию в ЕС ведет Армению прямиком к статусу турецкого вилайета.
-
2025-03-10 09:01
Бывший командующий Армии Обороны НКР один из восьми обвиняемых представителей военно-политического руководства Республики Арцах генерал-лейтенант Левон Мнацаканян подтвердил свое участие в освобождении Арцаха. Он указал, что в случае необходимости мог находиться везде, где велась эта борьба: "Там, где не участвовал, мог бы участвовать в случае необходимости". Поступившим из Баку сведениям доверять, разумеется, нельзя, но эта фраза очень точно характеризует известного нам генерала Победы. На фоне ситуации с забрасыванием друг друга грязью в лагере оппозиции заявление генерала призвано сыграть отрезвляющую роль. Военные во всех странах подчиняются приказу, и генералы не исключение. У этого генерала Победы своя история конфликта с Пашиняном.