Последние новости

Փաստաբան․ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն

Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ ՔԿ–ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց։ Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Փետրվարի 2–ին դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Բաբայան նկատմամբ ընտրվել էր վարչական հսկողություն և սահմանափակվել նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հովհաննիսյանը նշեց, որ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է բողոքը՝ փաստելով հիմնավոր կասկածների բացակայությունը։

«Այսպիսով, պարոն Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն։ Սա նշանակում է, որ քրեական գործն ուղղակի պատրանք է, և որևէ մեկը չի կարող Բաբայանին մեղադրի որևէ արարք կատարելու մեջ»,– նշեց փաստաբանը:

Նա ավելացրեց, որ որոշումը դեռ չեն ստացել, բովանդակությանը դեռ ծանոթ չեն, միայն եզրափակիչ մասին են ծանոթ ու չգիտեն, թե դատարանն ինչ հիմնավորումներ է տվել։

Ըստ Հովհաննիսյանի` այս որոշմամբ պաշտպանական կողմի դիրքորոշումն ավելի է ուժեղանում։ Նրա խոսքով` հնարավոր է քննչական մարմինը գործի վարույթը կարճի։

 

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ