ԵՄ առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը
Եվրամիության առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային ռազմական աջակցությանը, սակայն առանց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աջակցության, գրում է Politico-ն։
Բրյուսելում արտակարգ գագաթնաժողովի ժամանակ Օրբանը վետո դրեց ԱՄՆ ռազմական օգնությունը փոխարինելու կոչված համաեվրոպական քայլի վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր Կիևին տրամադրվող ռազմական օգնության սառեցման մասին։
«Խաղաղություն ուժի միջոցով» հասնելու համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան գտնվի ամենաուժեղ դիրքերում, որտեղ նրա սեփական հզոր ռազմական և պաշտպանական կարողությունները կարևոր բաղադրիչ են: Եվրամիությունը առաջվա նման հավատարիմ է Ուկրաինային և նրա ժողովրդին ուժեղացված քաղաքական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն տրամադրելուն՝ համաձայնեցնելով քայլերը համախոհ գործընկերների և դաշնակիցների հետ»,- ասված է համատեղ հայտարարության նախագծում։
Նախագծում Եվրամիության առաջնորդները միաժամանակ խոստանում են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելով և գոյություն ունեցողների ավելի խիստ կիրարկում՝ «պատերազմը շարունակելու նրա կարողությունը թուլացնելու նպատակով»։
Ինչպես հայտնում է DW-ն, նշված միջոցառումների թվում է եղել ReArm Europ կոչվող ծրագիրը, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 800 միլիարդ եվրո՝ ապահովելու համար Եվրոպայի անվտանգությունն ու կայունությունը։
Ծրագրի առաջին մասը վերաբերում է ազգային մակարդակով պաշտպանությանը պետական ֆինանսավորման օգտագործումը թույլատրելուն: Դա հնարավորություն կտա անդամ պետություններին էապես մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ առանց ավելորդ դեֆիցիտի ընթացակարգերի դիմելու անհրաժեշտության:
Երկրորդ՝ ԵՄ անդամ երկրները 150 միլիարդ եվրոյի վարկեր կստանան պաշտպանական ներդրումների համար։ Դա կօգնի անդամ պետություններին համատեղ գնումներ իրականացնել և ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային:
Երրորդ, ծրագիրը նախատեսում է օգտագործել ԵՄ բյուջեն՝ ավելի շատ միջոցներ ուղղելու պաշտպանությանն առնչվող ներդրումներին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.