ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ СОР29-Ի ՀԱՄԱՐ. ԱԼԻԵՎԸ ՎՏԱՐՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
USAID-ի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գրասենյակներից, օտարերկրյա մի շարք ԶԼՄ-ներից, այդ թվում՝ ВВС-ից, «Ամերիկայի ձայնից», «Սպուտնիկ Ազերբայջանից» և Bloomberg-ից հետո Բաքվում անցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին: Ինչպես արդեն հաղորդվել է, Ալիևի սուլթանությունում հետագա ներկայության անցանկալիության մասին ծանուցում է ստացել ԿԽՄԿ-ն, այնուհետև հաղորդագրություններ են հայտնվել Transparency International-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակների՝ Զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ), Բնակչության հիմնադրամի (UNFPA), Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) և Մանկական հիմնադրամի (UNICEF) փակման մասին:
Այս ցանկում մեզ, բնականաբար, սաստիկ մտահոգում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ ապօրինի պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ Բաքվի ռեժիմի սանձարձակ կամայականության համատեքստում։ Մնացածը, մեծ հաշվով, թվարկված կազմակերպությունների խնդիրն է, որոնք բավական անաշխույժ են արձագանքում Ալիևի կամահաճությանը։ Սակայն այստեղ կան մի քանի ուշագրավ նրբագծեր:
Նախ՝ նշենք, որ ընդհանուր առմամբ միջազգային հանրության դեմ ուղղված իր «արշավը» բռնապետն սկսեց Բաքվում անցկացված կլիմայի գլոբալ համաժողովից՝ COP29-ից ընդամենը 3 ամիս անց։ Այդ օրերին ՄԱԿ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր քարտուղարին ջերմորեն հյուրընկալած Ալիևն այսօր հայտարարում է իր սուլթանությունում կազմակերպության տարբեր ծրագրերի և գործակալությունների ներկայացուցչությունների աշխատանքի անցանկալիության մասին։
Այս խորապատկերին ակամայից հիշում ես դժգոհության, սկանդալների, բացահայտումների և Բաքվում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու կամ հետաձգելու կոչով ու պահանջով ՄԱԿ-ի ղեկավարությանն ուղղված բազմաթիվ դիմումների ողջ տարափը, որն այդպես էլ մնաց ձայն բարբառո հանապատի։ Այդ զանգվածային գոչյունի մեջ հստակ հնչում էին նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների, ինչպես նաև հայ գերիների ու պատանդների հետ կապված փաստարկները, բայց ՄԱԿ-ը, այդ թվում՝ դրա գլխավոր քարտուղարը, կույր ու խուլ ձևացան։
Ավելին, խորհրդաժողովը Բաքվում անցկացնելու որոշումն ընդունվել էր 2023 թվականի դեկտեմբերին ՝ Արցախի ցեղասպանությունից կրկին իսկ 3 ամիս անց՝ հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակման և պաշարման, դրան հաջորդած ռազմական ագրեսիայի, խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ հանցագործությունների, էթնիկ զտումների և պատմական Հայրենիքից հայերի համատարած գաղթի խորապատկերին։
ՄԱԿ-ի ղեկավարությանը չհուզեց նույնիսկ այն փաստը, որ Ադրբեջանը բացահայտ անտեսում էր ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները։ Ինչպես որ կազմակերպության պրոֆիլային հաստատությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին վաղուց արդեն չեն հուզում Արցախում հայկական ժառանգության անգին հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսության և վանդալիզմի մասին մշտական հաղորդագրությունները:
Այնպես որ գլխավոր քարտուղար Գուտերեշին և ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին բացարձակապես ոչինչ չմտահոգեց վայրն ընտրելիս և СОР29-ն անցկացնելիս: Հիմա արդեն դժվար է անգամ պարզապես թվարկել այն բոլոր խայտառակ փաստերն ու սկանդալային հրապարակումները համաշխարհային լրատվամիջոցներում, որոնցով ուղեկցվում էր ողջ այդ գործընթացը։
Ի սկզբանե որպես СОР29-ի անցկացման վայր Բաքվի ընտրությունը սուր քննադատության արժանացավ առաջին հերթին հենց էկոլոգիայի և կլիմայական խնդիրների առումով։ Կլիմայի հարցերով գագաթաժողովն ընդունում էր մի երկիր, որի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախված է հանածո վառելիքից, իսկ վերջինի արդյունահանումը ահռելի վնաս է պատճառում շրջակա միջավայրին: Քննադատները մատնանշում էին նաև Մարդու իրավունքների բազմամյա և զանգվածային խախտումները, ներառյալ կլիմայական ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաև այն փաստը, որ COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումից հետո քաղաքական բռնաճնշումները երկրում կտրուկ ուժգնացան:
Սակայն ՄԱԿ-ի պաշտոնյաները մնացին անհողդողդ։ Նրանք աչքն էլ չթարթեցին, երբ սկանդալ բռնկվեց COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովի շուրջ, հանգիստ կուլ տվեցին բրիտանական Guardian-ի հետաքննությունը սոցցանցերում հարյուրավոր կեղծ էջերի մասին, որտեղից աջակցել էին Բաքվում գագաթնաժողովի անցկացմանը, առաջ մղել Ադրբեջանի դրական իմիջը և խլացրել քննադատությունը։
Ոչ մի արձագանք չեղավ նաև հետաքննությանը, որն ապացուցեց, որ COP29-ի պաշտոնական գործընկերներ անվանյալ գրեթե բոլոր տեղական ընկերությունները պատկանում են կա՛մ Ալիևների ընտանիքին, կամ դրա հետ սերտ կապեր ունեցող անձանց: Ինչպես որ արձագանք չեղավ մի շարք հայտնի փորձագետների, այդ թվում՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի, նրա կլիմայական ծառայության նախկին ղեկավարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատարի քննադատական նամակին:
Գլխավոր քարտուղար Գուտերեշի ներկայությամբ Ալիևը COP29-ի ամբիոնից լկտիաբար հայտարարեց, թե բնական գազը «Աստծո պարգևն է», և իրեն չի կարելի մեղադրել դա շուկա հանելու համար: Գուտերեշը չլսելու էր տալիս՝ շարունակելով վայելել բռնապետի «հյուրընկալությունը» և խրատաբար դասախոսություններ կարդալով երիտասարդների համար մեր մոլորակի փառապանծ ապագայի մասին։
Ցուցանշական է, որ բուն Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակների փակումը կապում են առաջին հերթին Արցախյան հակամարտության հետ։ Իբր՝ դրա «լուծումից» հետո այդ կազմակերպությունների գործունեությունը «կորցրել է իր նշանակությունը»։ Եվ ընդ որում չարախնդանքով հիշեցնում են անցյալի «վիրավորանքները»։ Օրինակ՝ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հրաժարումը 2021 թվականին մեկնել արցախյան օկուպացված Թալիշ գյուղ, ինչպես նաև ՄԱԿԶԾ ներկայացուցչի հրաժարումը բռնազավթված Շուշի այցից։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ 44-օրյա պատերազմից հետո ՄԱԿ-ը ոչ պաշտոնական հրահանգ է տվել իր ներկայացուցիչներին «ոտք չդնել Լեռնային Ղարաբաղի տարածք»:
ԵՂԵԼ Է ԱՐԴՅՈՔ ՆՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ, ԹԵ ՈՉ, ՀԱՆՁՆ ՉԵՆՔ ԱՌՆԻ ԴԱՏԵԼ։ Սակայն այսօր առավել քան պարզ է մեկ բան. անսկզբունքայնությունը, կոռումպացվածությունը և երկակի չափանիշների բացահայտ կիրառումը հանգեցրել են երբեմնի ազդեցիկ և բարձր հեղինակություն ունեցող կազմակերպության սաստիկ վարկաբեկման, հեղինակազրկման և վստահության կորստի: Կոնյունկտուրայնության և սեփական արժեքների ու փաստաթղթերի, առաջին հերթին՝ Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի (ո՞վ է դրա մասին հիմա ընդհանրապես հիշում) բացահայտ անտեսման արդյունքը դարձավ այն խայտառակ փաստը, որ մազութային բռնապետն իրեն թույլ է տալիս նախ օգտագործել ՄԱԿ-ի հեղինակությունն իր կեղտոտ նպատակների համար, իսկ հետո լկտիաբար վտարել նրա ներկայացուցչությունները։
Բայց, կարծում ենք, սա հենց այն դեպքն է, երբ երեսին թափվող թուքումուրն ընկալվում է որպես «Աստծո ցող ու շաղ»։ 2026 թվականին ծրագրված է Ադրբեջանում անցկացնել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծված Քաղաքների համաշխարհային համաժողովը (WUF): Կարելի է չկասկածել, որ այն ոչ միայն չի չեղարկվի և տեղի կունենա ցեղասպան պետության մայրաքաղաքում, այլև Անտոնիու Գուտերեշը կրկին հաճույքով կգա և կհամբուրի Ալիևին: Բացի ամենից՝ նաև ի երախտագիտություն ՄԱԿ-ի գրասենյակների փակման:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:49
«Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян.
-
2025-06-16 09:13
В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.
-
2025-06-12 09:14
«Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.
-
2025-06-09 09:45
В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.