Թրամփ. Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերություններում հասել է եզրափակիչ նրբագծին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև նոր միջուկային համաձայնագրի հնարավորությունը։
«Մեզ հետաքրքիր օրեր են սպասվում, այսքանը կարող եմ ձեզ ասել»,- ասել է նա։
Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերություններում հասել է եզրափակիչ նրբագծին:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Մենք Իրանի հետ ունենք մի իրավիճակ, երբ ինչ-որ բան տեղի կունենա շատ շուտով, շատ, շատ շուտով, կարծում եմ, դուք շատ շուտով կխոսեք դրա մասին, և հուսով եմ՝ մենք կկարողանանք խաղաղության համաձայնագիր կնքել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը Fox Business News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ կոչ անելով բանակցություններ վարել միջուկային համաձայնագրի շուրջ և հակառակ դեպքում սպառնալով ռազմական գործողություններով:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 16:58
Ситуация политзаключенных из Нагорного Карабаха в Азербайджане очень тревожная, заявил Alpha News председатель делегации в Парламентской ассамблее Евронест, депутат Европарламента от Германии Сергей Лагодинский.
-
2025-03-14 16:56
Вопросы, связанные с подготовкой контактов высокого уровня, обсудили в пятницу замглавы МИД России Михаил Галузин и посол Армении Гурген Арсенян. Об этом сообщает российское внешнеполитическое ведомство.
-
2025-03-14 16:52
Родственники пропавших без вести проводят акцию протеста перед зданием правительства Армении, требуя от властей не отзывать иски из международных судов.
-
2025-03-14 16:50
Трамп, в отличие от Израиля, не хочет войны с Ираном, а это имеет важное значение в вопросе коридора через Сюник. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политолог Ален Гевондян.