Ադրբեջանը վտարում է ՄԱԿ կառույցները և շարժվում դեպի ինքնամեկուսացում և կոշտ բռնաճնշումներ
Ադրբեջանը փակում է ՄԱԿ, Միջազգային Կարմիր խաչի, Transparency International-ի ներկայացուցչությունները։
Երկրի իշխանությունները վերանայում են ՄԱԿ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով նոր իրողությունները, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ավելի վաղ իշխանությունները դադարեցրել էին BBC-ի և արտասահմանյան այլ լրատվամիջոցների աշխատանքն իրենց տարածքում։ Փորձագետները կարծում են, որ երկիրը շարժվում է դեպի ինքնամեկուսացում և կոշտ բռնաճնշումներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատները կարծում են, որ փակելով ԶԼՄ-ները և միջազգային ինստիտուտները՝ երկիրը կինքնամեկուսացվի արտաքին աշխարհից, և նշում են, որ Ադրբեջանը մինչ այժմ փակ է պահում ցամաքային սահմանները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատրվակով, գրել է BBC-ն։
«Սահմանները փակ են, սատանան դրանց հետ, բայց դրանք նաև երկիրն արգելափակում են ներսից... Այստեղ հիշատակված կազմակերպություններն արտաքսվում են երկրից, իսկ պաշտոնական կայքերում արդեն սկսել են հրապարակվել ընդարձակ «վերլուծաբանական» հոդվածներ, որոնք արդարացնում են այդ ամենը»,- գրել է հայտնի լրագրող, քաղաքական տարագիր Գանիմաթ Զահիդը։
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում ոմանք ուրախանում են՝ ՄԱԿ-ը և Կարմիր խաչն անվանելով անօգուտ կազմակերպություններ, մյուսները գրում են, որ երկիրը վերածվում է Հյուսիսային Կորեայի։
«Ինձ թվում է, որ ցանկացած ավտորիտար ռեժիմ ունի իր դինամիկան, այն չի կանգնում տեղում, այլ ավելի է կոշտանում, և պետք է ինչ-որ տեղ զարգանալ, և եթե դու արդեն մաքրել ես ամեն ինչ, ապա պետք է գտնել էլի մեկ ուրիշին, որին կարելի է արգելել»,- ասում է Եվրոպայում ապրող ադրբեջանական սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը:- Ավտորիտար ռեժիմի տրամաբանությունն այնպես է աշխատում, որ միշտ պետք է գտնել նրան չհնազանդվողին, որը գոնե հիպոթետիկորեն կարող է մի օր խնդիրներ ստեղծել, թեև ինչ խնդիրներ կարող է ստեղծել Կարմիր խաչը՝ անհասկանալի է»։
Սոցիոլոգի խոսքով՝ գուցե Կարմիր խաչի դեպքում իշխանություններին մտահոգում էր այն, որ նրանք հանդիպում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ (նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ), որոնց Ադրբեջանը կալանքի տակ է պահում 2020թ. Ղարաբաղյան պատերազմից ի վեր։
«Նախագահը հաղթել է պատերազմում, և նա ցանկացած գործողության քարթ-բլանշ ունի»,- ասում է Ռումյանցևը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.