Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ ՉԷ, ԵՐԲ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՆԱՄՅՈԿՆԵՐ» Է ԱՆՈՒՄ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՁԻ ՄԱՍՈՎ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այն, որ իշխանությունը տնային կալանքը որպես պատժի միջոց է կիրառում, սրանց օրոք, որևէ կասկած չի առաջացնում ո´չ երկրի ներսում, ո´չ էլ՝ դրսում:
Ովքեր թիրախավորվում են իշխանության կողմից կա´մ կալանավորվում են, կա´մ տնային կալանքի տարվում, դեռ չեմ խոսում բարձր գրավի կամ վարչական վերահսկողության մասին, որոնք յուրաքանչյուրն իր մեջ ազատության սահմանափակման կամ մարդկանց ճնշման միջոցով ներգործության բազմաթիվ էլեմենտներ են պարունակում:
Իշխանությունն ակնհայտ քաղաքական նկատառումներով, տնային կալանքի որոշում կայացրեց նախկինում այլ շինծու գործով կալանավորված Արամ Գասպարյանի (Չիկոյի) նկատմամբ:
Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանի ամբիոնից իշխող ուժի ղեկավարը «նամյոկներ» է անում կոնկրետ գործով կամ անձի նկատմամբ վերաբերմունք արտահայտում, դրանից հետո դատաիրավական համակարգը ակտիվանում է և սկսում է շարժվել ըստ այդ ցուցումների:
Երեկվա տեղի ունեցածը դրա դրսևորումներից մեկն էր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.