ՉՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆԿԱՐԻՉՆԵՐԻ, ՉՀԱՄԵՐԳ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ՆՈՒՌԸ ՊԱՏՄԵԼ Է` ԻՆՉ Է ԵՂԵԼ ԱՄԷ-ՈՒՄ
«Չցուցահանդես»՝ նկարիչների ու արտադրողների, «չհամերգ» երաժիշտների համար: Այսպես է Արման Նուռը կարճ ներկայացնում փետրվարին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմայում կայացած «Made by Armenians» ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայանալու լավ հնարավորույթուն ուներ, սակայն, նրա խոսքով, հակառակն արեց` խայտառակ եղավ։
Նուռը պատմում է, որ եռօրյա ցուցահանդեսի համար նախատեսված հայկական արվեստի և արտադրանքի նմուշները ԱՄԷ են հասել միայն 2–րդ օրվա վերջին և 21 ժամ ներկայացվելու փոխարեն ներկայացվել են վերջին օրվա վերջին 3 ժամում, իր խոսքով, արդեն ոչ մեկի համար։
«3 օր պիտի ներկայացնեինք, 13 նկարիչ էր ընդգրկված, նախապես նախագիծ էր ներկայացել 21 ժամվա համար։ Եվ չգիտեմ` ում համար էինք արդեն կախում, որովհետև մարդ չկար։ Մեր լավագուկյն երգիչներն այնտեղ ելույթ էին ունենում դատարկ դահլիճում` ոչ մեկի համար, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը ելույթ էր 10–12 հոգու համար, որոնց մեջ նաև մենք էինք։ Անգամ Էմիրությունների հայկական համայնքը տեղյակ չէր ցուցադրության մասին», պատմում է նա։
Ցուցանադեսի առաջին` բացման օրը ներկա են եղել ԱՄԷ–ի կառավարության անդամներ, բայց ցուցահանդես որպես այդպիսին չի եղել։
«Նախապես ասվել էր, որ մեզ և մեր աշխատանքները չարթերային չվերթով են տեղափոխելու, պահանջվում էր, որ ամենամեծ աշխատանքները լինեն 2 մետրը 2–ի վրա, նկարիչներին չափսերը հայտարարեցի, կատալոգներ պատրաստեցինք, տպեցինք։ 6 օր առաջ ասացին` չարթերային թռիչքը թանկ է, չի ստացում, ու չափսերը մաքսիմալ փոխվեցին։ Մենք ստիպված եղանք նկարները փոխել, կատալոգներն արդեն պետք չեկան, նաև հարկ էլ այլ փաթեթավորումներ ընտրել»,–Sputnik Արմենիային ասաց Նուռը։
Նշեց` խնդիրներ շատ են եղել` նաև կացության հետ կապված. սկզբում այլ հյուրանոց են ներկայացրել, լրիվ այլ հյուրանոցում են մնացել, բայց դա հաղթահարելի է, իսկ ամենամեծ խնդիրն այն էր, որ ցուցահանդես պարզապես չի եղել։ «Մեր նեղվածությունը անձնական չէ, Հայաստանն է ներկայացել դատարկ տաղավարներով, խայտառակություն էր։ Ուշացել էին գրեթե բոլոր ցուցանմուշները»,–ասաց արվեստագետը։
Նա կատարվածը սադրանք է որակում և ասում, որ սա չի կարող պատահականություն լինել։
«Պատահականություն չէ, մանավանդ որ ցուցահադեսը կազմակերպել էր փոխնախարարի քույրը, որը այդ ոլորտում փորձ չունի։ ՀՀ օրենքով պետք է լինի մրցույթ, մեկը շահի։ Բայց եկեք հասկանանք` ոնց է լինում, որ փոխնախարարի քույրը (Անի Մանուկյան, փոխնախարար Նարեկ Մանուկյանի քույրն է) շահում է այդ մրցույթը, նա ընդամենը տուրիստական ընկերություն է ունեցել։ Նայեք` այս երկրում քանի մարդ տուրիստական ունի, բայց Հայաստանի տաղավար չեն սարքում»,–կարծիք հայտնեց Նուռը։
Նա տեղեկացրեց, որ հիմա շփվում են փաստաբենների հետ, որովհետև ունեն պայմանագրեր, և 13 նկարիչ 13 դատական հանցով կարող են դիմել դատարան։
«ՏԿԵ փոխնախարարը մեզ ասում էր` հանգստացեք, վայելեք, արև է։ Բայց ես գնացել էի աշխատելու, Հայաստանը ներկայացնելու, ոչ թե հանգստանալու։ Ես իմ կարիերայի ընթացքում երբեք իմ երկրի համար ավելի նսեմացած ինձ չէի զգացել»։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 20-22–ը ԱՄԷ–ում կայացած «Made by Armenians» 2025 ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-13 19:35
Подход Армении – проект «Перекресток мира», и мы готовы реализовать все, что вписывается в этот проект. Об этом сегодня, 13 марта, в беседе с журналистами возле офиса «ГД» заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос, исключает ли он возможность предоставления Азербайджану на каком-то этапе дороги, коридора или какой-либо территории через Мегри.
-
2025-03-13 19:33
Израиль сегодня нанес ракетный удар по району Тумар на западе Дамаска, где проживают несколько армянских семей. Об этом сообщает газета "Гандзасар".
-
2025-03-13 19:02
Министерство иностранных дел Ирана вызвало послов Великобритании, Франции и Германии в связи с их участием в закрытой встрече в Совете Безопасности ООН, посвященной иранской ядерной программе.
-
2025-03-13 19:00
МИД Азербайджана поставил условия для подписания мирного соглашения с Арменией.