Последние новости

Բաքու․ Հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Վերա Աղասյանի դին

Հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմը և անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի՝ ծնվ. 1954թ., զավակները տեղեկացվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից նրա մահվան մասին։

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը մարմինը հանձնելու համար, և անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,- տեղեկացրել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ