SIPRI․ Զենքի եվրոպական ներմուծումը 2020-2024թթ. ավելացել է 155 տոկոսով
Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց 2020-2024թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին։ Նշվել է, որ եվրոպական ռազմական ներմուծումն այդ ընթացքում ավելացել է 155 տոկոսով 2015-2019թթ. համեմատ, որպես Ուկրաինայում հակամարտության և ԱՄՆ ապագա քաղաքականության անորոշության պատասխան։
Համաշխարհային վաճառքում Միացյալ Նահանգների մասնաբաժինն ավելացել է մինչև 43 տոկոս, իսկ ռուսական արտահանումը կրճատվել է 64 տոկոսով, տեղեկացրել է SIPRI-ն: Սպառազինությունների ընդհանուր վաճառքը հիմնականում մնացել է նույնը, ինչ 2015-2019թթ., ինչպես նաև 2010-2014թթ., սակայն 18 տոկոսով ավելի են եղել, քան 2005-2009թթ.։ Եվրոպական և երկու Ամերիկաների ներմուծման աճը հավասարակշռվել է այլ տարածաշրջաններում ռազմական գնումների նվազմամբ:
Աշխարհում 2020-2024թթ. զենքի 10 լավագույն արտահանողների SIPRI-ի ցուցակը նույնն է, ինչ 2015-2019թթ., ընդ որում՝ առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, գլոբալ 7,8 տոկոս մասնաբաժնով, տեղափոխվել է երրորդ տեղ՝ Ֆրանսիայից հետո (9,6 տոկոս), իսկ Իտալիան (4,8 տոկոս) 10-րդից հայտնվել է 6-րդ տեղում։
Զենքի խոշոր արտահանողների թվում Չինաստանը 2020-2024թթ. չորրորդ տեղում էր՝ գլոբալ ծավալի 5,9 տոկոս մասնաբաժնով։ Զեկույցի հեղինակները նշել են, որ չնայած իր արտադրանքը գովազդելու Չինաստանի ջանքերին՝ շատ խոշոր ներկրողներ հրաժարվում են գնել այն քաղաքական նկատառումներով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.