«ՀայաՔվե»․ Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը
Դեռևս անցած տարեվերջին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խոր մտահոգությունն էր հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով, մասնավորապես` Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք պահանջել էինք ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ՝ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ։
- Ցավոք, մեր կանխատեսած վատթարագույն զարգացումներն այս օրերին իրականություն են դառնում։ Սիրիայի ափամերձ շրջաններում նոր իշխանությունների սկսած բռնաճնշումները հանգեցրել են տեղի ալևի և քրիստոնյա բնակչության բողոքներին, ինչին հետևել են գործող թուրքամետ իշխանության կողմնակից զինված խմբավորումների կողմից իրականացվող` խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները և խոշտանգումները: Ի թիվս այլոց` սպանվել են նաև Սիրիայի հայազգի քաղաքացիներ, և բռնությունների ալիքը կարող է արագորեն տարածվել նաև այլ հայաշատ շրջաններում։
Այս պայմաններում մենք վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել Սիրիայի փաստացի իշխանություններից հայազգի բնակչության անվտանգության երաշխիքներ ստանալու և նրանց հայրենադարձությունը կազմակերպելու նպատակով։ Նաև, հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ողբերգական իրավիճակը, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության այլ արտաքին գործընկերների հետ համատեղ անհապահ քայլեր նախաձեռնել՝ հրավիրելու ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստ` Սիրիայում ստեղծված կացությունը քննարկելու և բռնության դադարեցմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.