Հակասություն միշտ կա, բայց․․․ Ռուստամյանը՝ ընդդիմադիր ուժերի հետ համախմբվելու մասին
Հայ հեղափոխական դաշնակությունը պատրաստ է համախմբվել ընդդիմադիր այն ուժերի հետ, որոնք համաձայն կլինեն իրենց առաջարկած օրակարգին։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք ընդդիմության հետ հակասություններ կան։
Նշենք, որ Ռուստամյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, քանի որ ՀՀ ղեկավարությունը երկիրը տանում է ապազգային ճանապարհով ու նրանց առաջարկած քաղաքական ուղեգծի իմաստն ըստ էության պարտվողականությունն ու զիջողականությունն է՝ հանուն կարծեցյալ խաղաղության։ Դրա «երաշխավորն» էլ հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։
Ռուստամյանը շեշտեց, որ ընդդիմադիր ուժերի հետ հակասություն միշտ էլ լինում է, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են։
«Այն ինչ մենք անում ենք, փորձում ենք բոլորին բերել ավելի կառուցողական դաշտ, որպեսզի մեր քննարկումները կենտրոնանան լուրջ, պլատֆորմային, ծրագրային հարցերի շուրջ, քան հատվածական ամբիցիոզ խնդիրները խաթարեն դրանք ու արդյունքի չհասնենք։ Հիմա մենք առաջարկում ենք օրակարգ, որի շուրջ պատրաստակամ ենք համախմբվել։ Պատրաստ ենք բոլորի հետ նստել սեղանի շուրջ ու առարկայական խոսել այն խնդիրների շուրջ, որոնք իրական այլընտրանք կարող են լինել հայ ժողովրդի համար։ Պետք է կարողանանք միասին առաջ գնալ, թե չէ տարաձայնությունները շատ-շատ են, բայց միավորողը մի բան պետք է լինի՝ այս իշխանությունների հեռացումը»,- ասաց Բյուրոյի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ եթե ընդդիմադիր դաշտից որևէ մեկն անկեղծորեն չի մտնում իշխանության հեռացման պրոցեսի մեջ, նշանակում է նա եկել է խափանելու այն։
Ռուստամյանը նաև վստահեցրեց՝ վեր նշված հարցերի շուրջ խորհրդարանական ընդդիմության հետ որևէ տարաձայնություն գոյություն չունի։
Խոսելով հենց իշխանափոխության մասին՝ նա ընդգծեց, որ պետք է բոլորի միջից ընտրել մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի ու պաշտոնանկության պրոցեսի համար կդառնա կարևոր դեմքերից մեկը։
«Այդ անձի շուրջ համաձայնության գալու խնդիր կա, բայց դաշնակցությունն ամեն ինչ անում է, որ այդ հարցը հեշտ լինի։ Մենք ինքներս մեզ չենք առաջադրում, ասում ենք, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, ով ընդունում է մեր օրակարգի բովանդակային մասը։ Անհրաժեշտ է ոչ թե պարզ մասնակցություն, այլ կազմակերպված մասնակցություն, որպեսզի հակակշռվի այն բիրտ ուժը, որ այսօր իշխանությունները կիրառում են օրինակ՝ կարմիրբերետավորները։ Հունիսի 12-ը վառ օրինակ։ Այս ամենն արվում է, որպեսզի ժողովրդի մեջ վախ սերմանեն, ու ամեն մեկը չէ, որ պատրաստ է այսօր դուրս գալ փողոց, եթե գիտի, որ վաղը հետապնդվելու է։ Մեր կառույցի ընկերներից մի մասի մի ոտքը բանտում է, մյուս ոտքը՝ փողոցում, բայց մենք դրանից չենք ընկճվում»,- ասաց Ռուստամյանը։
Ընդգծեց` լիդերը պետք է պատրաստ լինի հալածանքների, զրկանքների և իշխանափոխության պրոցեսին էլ նոր թափ հաղորդի
Իսկ ՀՅԴ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում նաև դրսից աջակցություն ունենալու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 14:19
"Мы требуем, чтобы представители ООН отправились в бакинскую тюрьму и ознакомились с условиями содержания пленных, а также дали конкретную оценку состоянию здоровья и фактам насилия, которому они подвергались. Мы также требуем, чтобы представители ООН участвовали в фиктивных судебных процессах, поскольку информация доходит исключительно из азербайджанских источников",– отметил соучредитель партии "Страна для жизни" Месроп Аракелян.
-
2025-03-14 14:17
Я думаю, что, говоря о таких судьбоносных вопросах, наверное, неуместно судить по количеству требований. Об этом заявил сегодня, 14 марта, министр иностранных дел Арарат Мирзоян в ходе обсуждения в Национальном Собрании хода реализации программы правительства на 2024 год, отвечая на вопрос депутата фракции «Армения» Кристине Варданян о том, на какие уступки пошел Азербайджан в переговорном процессе.
-
2025-03-14 14:14
В Антикоррупционном суде проходят слушания по делу второго президента Армении Роберта Кочаряна и других. Председательствует на суде судья Саркис Петросян.
-
2025-03-14 14:12
Каждый день пребывания Никола Пашиняна у власти ставит под угрозу государственность и суверенитет Армении. Об этом говорится в заявлении, распространенном ИО РПА.