Արմեն Ռուստամյան․ Բաքվում բանտարկված Դավիթ Իշխանյանը մնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ
Դավիթ Իշխանյանը գտնվում է ադրբեջանական բանտերում և ունենք լուրեր, որ իր առողջական վիճակի հետ խնդիրներ կան: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ հայ ռեզմագերիների ազատման խնդրով ՀՅԴ-ն վճռական որոշումների ընթացքի մեջ է։
«Դա մեր գլխավոր նպատակներից մեկն է լինելու մեր Հայ դատի գրասենյակը և բոլոր կառույցներն ամեն ինչ պետք է անեն, որ օր առաջ մեր ռազմագերիները վերադարձվեն»,-ասաց Ռուստամյանը։
Տեղեկացնելով, որ Դավիթ Իշխանյանի հարցով ՀՅԴ ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել՝ Ռուստամյանը պարզաբանեց. «Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյում, և երբ նա ազատության մեջ լինի և վերադառնա, կհամալրի բյուրոյի կազմը»։
Բյուրոյի անդամը հայտնեց որ, պահպանվել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, որը տեղափոխվել է Հայաստան. «Որպեսզի կարևորենք նաև մեր հանձնառությունը արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը պնդելու առումով՝ առաջին հերթին պահպանելով մեր կառույցն, որպես այդպիսին նպատակ ունենք ամեն ինչ անել, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի Հայաստանում... Այն ինստիտուտները, որոնք Արցախում ձևավորել է ժողովուրդը որպես անկախ պետություն՝ պահպանելու խնդիր ունենք»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.