Սիրիայի ալավիներն Իսրայելին խնդրել են փրկել իրենց հետապնդումներից
Սիրիայում ալավիների համայնքի առաջնորդները նամակ են ուղարկել իսրայելցի պաշտոնյաներին, այդ թվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով հրեական պետությանը «փրկել» էթնիկ փոքրամասնությանը սիրիական նոր իշխանությունների հետապնդումներից, երկուշաբթի հաղորդել է իսրայելական I24 հեռուստաալիքը։
Անցած շաբաթ դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարության դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև Դամասկոսում, Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված ուժերին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծովափնյա Սիրիա տանող ճանապարհների փակման մասին։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն (SOHR) ոչ կառավարական կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ վերջին օրերին Սիրիայի ափամերձ շրջաններում սպանվել է ալավիների համայնքի 830 խաղաղ բնակիչ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս օրերին ծովափնյա գավառներում նոր իշխանություններին հակադրվող զինված խմբավորումների հետ բախումների ժամանակ զոհվել է անվտանգության 231 աշխատակից։
«Ասադի (Բաշար) ռեժիմի տապալումից և մեր ժողովրդի դեմ ալավիական շրջաններում տեղի ունեցած ջարդից հետո մենք հայտարարում ենք Իսրայելի կառավարությունից պաշտպանություն, օգնություն և աջակցություն ցուցաբերելու մեր պահանջը»,- նշվել է հեռուստաալիքի տրամադրության տակ հյատնված նամակում։
Նամակում ասվում է, որ սիրիական ալավիները «ձեռքը մեկնում են» Իսրայելին և կլինեն հրեական պետության «ամենահավատարիմ և լավագույն բարեկամները»։
Ալավիների համայնքի առաջնորդների նամակը պարունակում է նաև մի քանի պահանջ Իսրայելից. գործի դնել բանակը, ներառյալ ՌՕՈւ-ն և ՌԾՈւ-ն, պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը Սիրիայի ափամերձ շրջաններում, բարձրացնել ալավիների սպանության թեման միջազգային մակարդակում և լուսաբանել այն մամուլում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 18:54
Делегации РФ и Украины в Стамбуле в пятницу достигли принципиального соглашения о новом раунде переговоров, заявил глава МИД Турции Хакан Фидан. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-16 18:51
В рамках VI саммита Европейского политического сообщества президент Франции Эммануэль Макрон выступил с заявлением, в котором отметил, что Франция поддерживает усилия Армении и Азербайджана по достижению окончательного мира и подписанию мирного соглашения.
-
2025-05-16 18:50
Израиль начал массированное наступление на север Газы — авиаудары, артобстрелы и действия наземных сил привели к гибели около 100 человек, включая детей. Об этом сообщает BBC.
-
2025-05-16 18:45
Российская делегация удовлетворена результатом переговоров с украинской стороной и готова продолжать контакты. Об этом заявил глава российской делегации на переговорах с украинской стороной в Стамбуле Владимир Мединский.