Իրանը դիմել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդեցություն ունեցող երկրներին
Իրանը համապատասխան կարգով դիմել է այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հայտնելով իր մտահոգությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ չպարզաբանելով, թե կոնկրետ որ երկրներն ի նկատի ունի։
Դիվանագետի խոսքով` Թեհրանը չափազանց մտահոգված ալավիների, քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների և իրավիճակի ապակայունացման մասին հաղորդագրություններից։
«Մենք կտրականապես դատապարտում ենք նման գործողությունները։ Ցանկացած սպանություն կամ գործողություն քաղաքացիական բնակչության դեմ դատապարտելի են և արդարացում չունի», - ասել է նա։
Բաղային կարծում է, որ նման միջադեպերը կբարդացնեն աշխարհաքաղաքական իրավիճակն ու Սիրիայում անվտանգության հետ կապված խնդիրները։ Նա հավելել է, որ իրավիճակից օգտվում են այն երկրները, որոնք բարին չեն կամենում Սիրիայի ժողովրդին և ողջ տարածաշրջանին։
Անցյալ շաբաթ սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և Դամասկոսում նոր կառավարության դեմ հանդես եկող ջոկատների միջև: Անցումային շրջանի համար նշանակված Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել ջոկատներին վայր դնել զենքը, իսկ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ափամերձ շրջաններ տանող ճանապարհների փակման մասին։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ վերջին օրերին երկրի ափամերձ շրջաններում 830 խաղաղ բնակիչ է սպանվել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածների թիվը (ալավիներ և քրիստոնյաներ) շատ ավելի մեծ է։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների դեմ մարտերում մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.
-
2025-05-16 16:42
Премьер-министр Армении Никол Пашинян обсудил в Тиране (Албания) с президентом Азербайджана Ильхамом Алиевым процесс урегулирования отношений между Ереваном и Баку. Об этом сообщает пресс-служба кабмина Армении.
-
2025-05-16 16:41
Бывший командующий Армией обороны Арцаха Джалал Арутюнян отказался от адвокатов, сообщает "Пастинфо".
-
2025-05-16 16:39
МИД Азербайджана из интервью премьера Армении Никола Пашиняна азербайджанскому общественному телевидению в Албании 15 мая сделал вывод, что Армения «не заинтересована в устойчивом мире и пытается сохранить запасной вариант для возобновления агрессии против Азербайджана в будущем». Об этом сообщают азербайджанские СМИ.