Ֆիդան․ Անկարան մտադիր է մասնակցել եվրոպական անվտանգության վերաբերյալ բանակցություններին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի իր հոլանդացի գործընկեր Կասպար Վելդքամպի հետ հանդիպմանը կբարձրացնի եվրոպական անվտանգության բանակցություններին Անկարայի մասնակցության անհրաժեշտության հարցը։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով գերատեսչության աղբյուրին։
Ինչպես նշել է գործակալությունը, Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի մայրաքաղաք կժամանի մարտի 11-ին։
«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նաև կհայտարարի, որ Թուրքիան պետք է մասնակցի եվրոպական անվտանգության բանակցություններին»,- լրագրողներին ասել է աղբյուրը։
Մարտի 6-ին Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած արտակարգ գագաթաժողովում վերջնական հայտարարություն են ընդունել։ Փաստաթղթի համաձայն՝ Եվրոպան պետք է ինքնուրույն դիմակայի անվտանգության սպառնալիքներին։ Գագաթաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին խնդրել են պաշտպանական ֆինանսավորման նոր աղբյուրներ մշակել ամբողջ միության մակարդակով։ Ինչպես նշվել է հայտարարության մեջ, այդ աղբյուրները կարող են ներառել ԵՄ անդամ երկրների համար լրացուցիչ հնարավորությունների և խթանների տրամադրում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.
-
2025-05-16 16:42
Премьер-министр Армении Никол Пашинян обсудил в Тиране (Албания) с президентом Азербайджана Ильхамом Алиевым процесс урегулирования отношений между Ереваном и Баку. Об этом сообщает пресс-служба кабмина Армении.
-
2025-05-16 16:41
Бывший командующий Армией обороны Арцаха Джалал Арутюнян отказался от адвокатов, сообщает "Пастинфо".
-
2025-05-16 16:39
МИД Азербайджана из интервью премьера Армении Никола Пашиняна азербайджанскому общественному телевидению в Албании 15 мая сделал вывод, что Армения «не заинтересована в устойчивом мире и пытается сохранить запасной вариант для возобновления агрессии против Азербайджана в будущем». Об этом сообщают азербайджанские СМИ.