Последние новости

Պեսկով․ Ռուսաստանը չի մեկնաբանում իրավիճակը Սիրիայում ռազմակայանների շուրջ

Ռուսական կողմը չի մեկնաբանում Սիրիայում ռուսական ավիաբազայում սիրիացի խաղաղ բնակչությանը պատսպարելու շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարականներ է տվել սիրիացի խաղաղ բնակիչներին ռուսական ավիաբազայում պատսպարելու համար։

«Մենք բազաների վերաբերյալ ոչինչ չենք մեկնաբանում»,- ասել է Պեսկովը։

Նա ավելացրել է, որ Սիրիայում բռնության դրսևորումն առաջ է բերում խոր մտահոգություն Ռուսաստանում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ անհանգստությունը կա աշխարհի շատ երկրներում և միջազգային կազմակերպություններում, ներառյալ ՄԱԿ-ը։

Մինչ այդ «Осведомитель» թելեգրամ-ալիքը գրել էր, որ ռուս զինծառայողները Հմեյմիմի իրենց ավիաբազայում պատսպարել են Լաթաքիայի և Տարտուսի՝ հաշվեհարդարից փրկվող խաղաղ բնակիչներին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ