Последние новости

Գերմանիայի օդանավակայաններում չեղարկվում կամ դադարեցվում են չվերթերը

Բեռլինի օդանավակայանը հայտնել է բոլոր նախատեսված թռիչքների և վայրէջքների դադարեցման մասին Ver.di արհմիության կողմից կազմակերպված մեկօրյա գործադուլի պատճառով։ Գերմանիայի խոշորագույն օդանավակայանը՝ Ֆրանկֆուրտը, նույնպես զգուշացրել է, որ չի կարող երաշխավորել անխափան աշխատանք, հայտնում է Ինտերֆաքսը։

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ գործադուլները ողջ երկրով մեկ ազդել են ավելի քան մեկ տասնյակ օդանավակայանների վրա։ Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիայի (ADV) գնահատմամբ՝ հնարավոր է, որ ավելի քան 3 400 թռիչք չեղարկվի։

«Մենք կոչ ենք անում Ver.di-ին հաշվի առնել ուղևորների շահերը և գտնել լուծում բանակցությունների սեղանի շուրջ», – հայտարարել է ADV-ի գործադիր տնօրեն Ռալֆ Բայզելը։

Արհմիությունը պահանջում է աշխատավարձերի 8%-ով բարձրացում կամ ամսական 350 եվրոյի չափով հավելավճար, ինչպես նաև ավելացնել արձակուրդային օրերի քանակը։

Անցած շաբաթ Ver.di արհմիությունը, որը ներկայացնում է շուրջ 2 միլիոն աշխատողի շահերը, աջակցել է Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի ծրագրերին, որոնք վերաբերում են մասշտաբայիյն հարկային բարեփոխումների իրականացմանը։

Կիրակի հաղորդվել էր, որ Համբուրգի օդանավակայանի աշխատակիցների՝ առանց նախազգուշացման անցկացված գործադուլը հանգեցրել է մոտ 300 թռիչքի չեղարկման, որոնք պետք է տեղափոխեին ավելի քան 40 000 ուղևորի։

Նովոստի–Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ