Բեգլարյան․ Բաքվում պահվող հայերի ազատ արձկման հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա օրակարգում
Մեկ բան հստակ է՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձկման հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն. «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով Մեդիա կենտրոնի հրավիրած ասուլիսն հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
«Ընդ որում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում, այսպես կոչված, Խաղաղության համաձայանգրի նախագծի շուրջ այս հարցը պետք է հստակ դրված լինի։ Ավելին, սա պետք է լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիներն ազատ արձակվեն, ընդորում՝ ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման՝ համաձայնագիրը կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել։ Ինչպես պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եթե հայ գերիներն այդ հակամարտության համատեքստում վրեժխնդրորեն դատապարտվում են և որպես գործիք այդ դատավարությունը կիրառվում է խաղաղությունը տորպեդահարելու համար, կամ՝ ՀՀ-ին մեղադրելու համար՝ ինչ-ինչ հանցագործությունների մեջ»,-ասաց նա։
Մնացած մեխանզիմները, ըստ Բեգլարյանի, ևս պետք է կիրառվեն բավական ակտիվ կերպով՝ լինի Մոսկվայի մեխանզիմը՝ ԵԱՀԿ-ի առաջարկով կամ ԿԽՄԿԿ-ի միջոցով, երրորդ երկրի հյուպատոսական ծառայություններից օգտվելու մեխանզիմը և այլ․
«Բոլոր հնարավորությունները մենք պետք է փորձենք. որոշները կարող են հաջողության հասնել, որոշներն ադրբեջանական կողմից հստակ արգելքի արժանանալ, բայց, միևնույն է դրա համար Ադրբեջանը ստիպված է գին վճարել, համապատասխան դիվանագիտական ռեսուրս կիրառել»։
Ըստ նրա՝ հստակ է ՀՀ-ի ռազմավարությունը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է։
«Ասել է, որ չեն ուզում բախումային տրամադրության մեջ մտնել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձը պահանջելիս, մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, գերիների վերադարձի հարցում և բազմաթիվ այլ պահանջներում, որոնք բխում են Արդարադատության միջազգային դատարանի ՀՀ դիմումից»,-ասաց Բեգլարյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.