Սիրիայի հայերի տարհանումն անհնար է լարված իրավիճակի պատճառով
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է երկրում տիրող լարված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը, գրում է ՍիվիլՆեթը:
Հարցին՝ արդյոք քայլեր ձեռնարկվում են հայերին տարհանելու կամ տեղափոխելու ուղղությամբ, Ղուլյանը նշեց, որ «անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, և տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում»։
«Բայց մենք կապի մեջ ենք նաև արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ և իրավիճակի հանդարտման դեպքում, եթե մեր հայրենակիցների կողմից լինի ցանկություն, օրինակ, տեղափոխվելու, մենք համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցենք»,— ասաց Ղուլյանը։
Մարտի 9-ին Սիրիայի հայալեզու «Գանձասար» պարբերականը հայտնել էր, որ Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել՝ հայր և որդի։
Ղուլյանի խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով հայերի շրջանում զոհերի մասին նոր տեղեկություն չկա, և Հանձնակատարի գրասենյակն մշտական շփումների մեջ է հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։
«Քանի որ իրավիճակը լարված է, մեր հայրենակիցներն իրենց տներից անգամ դուրս չեն գալիս։ Շատ հաճախ լինում են հոսանքի անջատումներ, կապի խնդիր, բայց առօրյա ֆորմատով կապը պահում ենք»,— ասաց Նելլի Ղուլյանը։
Մարտի 6-ին Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի նահանգներում, Սիրիայի անվտանգության ուժերի՝ ալավի փոքրամասնության դեմ ձեռնարկած գործողությունների ընթացքում 1000-ից ավելի ալավի խաղաղ բնակիչ է սպանվել։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: