Последние новости

ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ ԲԱՔՎՈՒՄ. ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության 8 մեղադրյալներից մեկը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրմանը: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող էր լինել ամենուր, որտեղ ընթանում էր այդ պայքարը. «Այնտեղ, որտեղ չեմ մասնակցել, կարող էի մասնակցել անհրաժեշտության դեպքում»: Բաքվից ստացված տեղեկություններին, իհարկե, վստահել չի կարելի, բայց այս արտահայտությունը շատ ճշգրիտ է բնութագրում մեզ հայտնի Հաղթանակի գեներալին։

Ընդդիմության ճամբարում միմյանց վրա ցեխ շպրտելու իրավիճակի խորապատկերին գեներալի հայտարարությունը կոչված է սթափեցնող դեր խաղալ։ Բոլոր երկրներում զինվորականները ենթարկվում են հրամանին, և գեներալները բացառություն չեն: Հաղթանակի այս գեներալը Փաշինյանի հետ բախման իր պատմությունն ունի։

2018թ. նոյեմբերի 26-ին Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։ Նոյեմբերի 29-ին Ճամբարակում Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սպառնաց Արցախի ղեկավարությանը. «Այն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ, կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո։ Իսկ մինչ այդ ասում եմ ՝ զբաղվեք ձեր գործով»։ Այդ ժամանակ Երևանում արդեն մեջբերում էին Միքայելյանի ասածին Ստեփանակերտից ստացված պատասխանը։

СУДИЛИЩЕ В БАКУ - АЛИЕВ ПРОДОЛЖАЕТ ДЕЛО ПАШИНЯНА

Իսկ բացի այդ, Երևանում խոսում էին 2015-ից ի վեր զբաղեցրած պաշտոնից Պաշտպանության բանակի հրամանատար Մնացականյանի հրաժարականի մասին: Ինքը՝ Մնացականյանն ասել է, որ պաշտոնաթողության մասին զեկույց չի ներկայացրել: Մինչդեռ սոցցանցերում, իշխող շրջանակների մատուցմամբ, ակտիվորեն շրջանառվում էր առաջիկա պաշտոնանկության թեման՝ Միքայելյանի վերոնշյալ խոսքերին հայկական երկրորդ հանրապետության ՊՆ մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանի արձագանքի պատճառով։

Հայտնի դարձավ, որ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը (ներկայումս Մնացականյանի հետ մեկտեղ մեղադրյալի աթոռին է Բաքվում) շտապել էր Երևան, որտեղ հանդիպել էր Փաշինյանի հետ՝ փորձելով հարթել հրամանատարի հետ կապված իրավիճակը: Խնդիրը, սակայն, ավելի խորն էր, քան Հասրաթյանի պատասխանը Միքայելյանին. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Հ.Գ. - Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»։

Արցախի հանրապետության ՊՆ Միքայելյանի հայտարարությանն արձագանքեց հենց նույն օրը՝ 2018թ. նոյեմբերի 26-ին: Այնուհետ հաջորդեց Փաշինյանի վերոնշյալ սպառնալիքը: Այսօր Ալիևը շարունակում է Փաշինյանի գործը. Բաքվում ընթացող ինքնադատաստանն այն բռնաճնշումների շարունակությունն է, որոնց ենթարկում էր Փաշինյանը Հաղթանակի գեներալներին:

Միքայելյանի հայտարարությանը միանգամից կոշտ արձագանքեցին նաև նախագահի խորհրդական, գեներալ Արշավիր Քարամյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը և այլք: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույն օրը կապ է հաստատել Մնացականյանի հետ և խնդրել, որ ազատի Հասրաթյանին մամլո քարտուղարի պաշտոնից: Տոնոյանը զգուշացրել է, որ հակառակ դեպքում Մնացականյանն ինքը ստիպված կլինի հեռանալ պաշտոնից։ Հասրաթյանը տաք հետքերով չհաստատեց, որ Մնացականյանին կանգնեցրել են ընտրության առջև, սակայն վերը մեջբերված գրառումը նրա ֆեյսբուքյան էջից ջնջվեց։ Բոլոր նրանք, ովքեր արձագանքեցին Միքայելյանի հայտարարությանը, արդյունքում պաշտոնազրկվեցին, քանզի համարձակվել էին իրենց վրա ուղղել Նիկոլի զայրույթը։

Բնականաբար, Միքայելյանն այն դեմքը չէ, հանուն որի Փաշինյանը կարող էր գնալ նման զոհողությունների, բայց Հաղթանակի բանակն ու գեներալներին վարկաբեկելու ուղեգիծն արդեն նախանշված էր, և իշխող վերնաշերտի պարագլուխն օգտվեց առիթից՝ ազատվելու նրանցից, ում անուններն անքակտելիորեն կապված են Արցախի Հանրապետության ազատագրման և պաշտպանության հետ։ Ճիշտ ժամանակն է հիշեցնել նրա արտահայտությունը, թե «դեռ պետք է պարզել, թե ով է Ռուբեն Վարդանյանին գործուղել Արցախ»…

Այս օրերին, երբ նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել, իսկ բոլորի աչքի առաջ լուսանկարներն են, որոնք վկայում են այն մասին, որ հայ գերիները կտտանքների են ենթարկվում, Փաշինյանի այդ արտահայտությունն առանձնահատուկ իմաստ է ստանում՝ հաստատելով, որ իշխող վերնաշերտի պարագլուխն ամենևին էլ շահագրգռված չէ գերիների ազատ արձակմամբ: Այդ դիրքորոշումը հաստատեց պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, կրկնելով այն թեզը, թե հայկական երկրորդ հանրապետության ղեկավարները չպետք է հայտնվեին գերության մեջ։ Ենթատեքստում մեղադրանքն է, թե իբր՝ «իրենք են մեղավոր»։ Նրանց «մեղքը» լոկ այն է, որ հրաժարվել են օգտվել ուղղաթիռից՝ հաստատ իմանալով, որ այն խփվելու է։

ԽՈՍՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐՈՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՆԱՆ ՈՐՊԵՍ ՀԵՐՈՍՆԵՐ։ Մեղադրյալի աթոռին են Արցախի ազատագրման և պաշտպանության մասնակիցները: Մարդիկ հիշում և թոռներին պատմում են հրամանատար «կյաժ Լյովայի» մասին, որն իր պայքարը սկսել է որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ ավարտել՝ որպես Հաղթանակի գեներալ։ Այսօր մեղադրյալի աթոռին նստած ալեհեր գեներալը շատ ավելի արժանապատիվ է դիտվում, քան նրանք, ովքեր թանձր խաչ քաշեցին սեփական անցյալի վրա, այդ թվում՝ այդ նույն գումարտակի հրամանատար գեներալ Սամվել Բաբայանը...

Փաշինյանը խաչակրաց արշավանք սկսեց Հաղթանակի գեներալների դեմ՝ մեղադրյալի աթոռին նստեցնելով լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև կալանանավորելով ՀՀ քվոտայով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Առաջինի դեմ տիրաժավորում էին զինվորի օրապահիկը գողանալու մասին ստեր, երկրորդի մասին հեքիաթներ էին պատմում, թե իբր՝ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիսկի է խմել ու բիլիարդ խաղացել՝ մարտական գործողությունները ղեկավարելու փոխարեն

Այսօր Ալիևը շարունակում է Փաշինյանի գործը և դատում մեր հերոսներին։ Դատարանի դահլիճից արված կադրերից երևում են խոշտանգման հետքերը Ռուբեն Վարդանյանի դեմքին և Բակո Սահակյանի առջևի ատամների բացակայությունը, սաստիկ նիհարել է Լևոն Մնացականյանը, բայց այդուհանդերձ ցուցադրական դատաստանի զոհերը խղճալի տեսք չունեն: Նրանց պետք չէ խղճալ, նրանց պետք է փրկել հաշվեհարդարից՝ չվստահելով Փաշինյանի ու իր քաղաքական ծառայանու հավաստիացումներին, որոնք Ալիևից ոչ պակաս շահագրգռված են, որ այդ մարդիկ երբեք դուրս չգան բանտախցից։

Ռեժիմի վերնաշերտը ոչինչ չի անում ադրբեջանական գերությունից հայերին վերադարձնելու համար, ինչի մասին անուղղակիորեն վկայում են Վարդանյանի միջազգային պաշտպանի հայտարարությունները, ինչպես նաև խորհրդարանի բարձր ամբիոնից հենց Փաշինյանի ճամարտակությունն այն մասին, որ Ալիևի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ քայլերն ադրբեջանական գերությունից հայերին վերադարձնելու միջոցն են։ Սա ցինիզմի գագաթնակետն է։ Ակներև է հենց այն դեպքը, երբ ժողովուրդը պետք է գործի շրջանցելով կառավարությունը, հասարակական մասնահատվածի միջոցով հղելով իր պահանջները միջազգային ազդեցիկ կառույցներին, որոնք չեն կարող Բաքվի ինքնադատաստանի հետևում չտեսնել Ալիևի ռեժիմի հերթական հանցագործությունը մարդկության դեմ

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КТО ОСТАНОВИТ ДИКТАТОРА?
    2025-07-11 09:13

    Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!

  • КРОВОПРОЛИТИЕ НУЖНО ПАШИНЯНУ ДЛЯ УСТРАШЕНИЯ НАРОДНЫХ МАСС
    2025-07-10 09:05

    После многотысячной акции 4 июля в поддержку российского предпринимателя и благотворителя Самвела Карапетяна Пашинян пережил новую серию панических атак, о чем свидетельствуют утечки из-за неплотно запертых дверей центрального офиса ГД в столице. Больше всего главаря правящей верхушки напугали транспаранты с надписью "Нашим способом!" и аналогичные надписи на белых майках участников акции. Если в дни "революции" 2018 г. по Еревану разгуливали люди в кепках и майках, на которых красовался портрет Никола с надписью "Духов!", то после 4 июля 2025 г. по Еревану ходят молодые люди в майках с надписью "Нашим способом!". Карапетян из тюремной камеры передал своим соратникам, что дальнейшие действия должны сопровождаться "объединением вокруг принципиально новой силы".

  • ПОВЕСТКА ВСТРЕЧИ ПАШИНЯН – АЛИЕВ ГОТОВА: ДОКУМЕНТ ПОДПИШУТ В БЛИЖАЙШЕЕ ВРЕМЯ?
    2025-07-09 09:19

    На днях с фасада резиденции президента Грузии исчез флаг ЕС, который с 2018 г. соседствовал с государственным флагом Грузии. Власти соседней страны учли трагический опыт народа, провозгласившего "Украина це Европа!", взяв курс на независимую внешнюю и внутреннюю политику, тогда как армян по-прежнему манит европейская обертка, невзирая на очевидные факты.

  • КАТОЛИКОС ГАРЕГИН II – МИШЕНЬ ПАШИНЯНА
    2025-07-08 10:01

    Вернувшись из Стамбула, Пашинян сразу арестовал российского предпринимателя Самвела Карапетяна, объявленного в международный розыск по требованию Азербайджана, после чего начал атаку на Армянскую Апостольскую Святую Церковь. На днях он уже открытым текстом оповестил о планах по проведению досрочных выборов Католикоса Всех Армян. До этого регулярно делал записи о том, что у армян нет Католикоса, ибо нарушивший обет целомудрия таковым считаться не может.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ