Խաչատուր ՊՈՂՈՍՅԱՆ․ ԿԱԹՆԱՄԹԵՐՔՆ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԴՆԵԼԸ ՃԻՇՏ Է
Տարբեր բաղադրությամբ կաթնամթերքն առանձին դարակներում դնելը ճիշտ է. սպառողը պետք է հստակ իմանա, թե ինչ է գնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը։
Հայտնել ենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում իրականացված փոփոխության համաձայն` ապրիլից կաթնամթերքը հայաստանյան վաճառակետերում պետք է տեղադրված լինի գունավոր դարակներում։ Մասնավորապես, կաթնային յուղի փոխարինիչ պարունակող արտադրանքը պետք է դրվի նարնջագույն դարակում, առանց փոխարինիչի կաթնամթերքը` կանաչ դարակում։
Խաչատուր Պողոսյանի խոսքով` կաթնային յուղով արտադրված կաթնամթերքը շուրջ 30-40 տոկոսով թանկ արժե փոխարինիչով արտադրվածից, քանի որ կաթնային յուղն ավելի թանկ է և պահանջարկն էլ ավելի մեծ։ Ինչ վերաբերում է երկու բաղադրիչների առողջարար կամ բնական լինելուն, Խաչատուր Պողոսյանը վստահեցնում է, որ փոխարինիչը որևէ վնասակար հատկություն չունի։ Այն պարզապես բուսական յուղից հատուկ տեխնոլոգիայով ստացված բաղադրիչ է, որն աշխարհում ստեղծվել է տասնամյակներ առաջ` կաթնայուղի պակասուրդը լրացնելու և կաթնամթերքի արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով։
Կաթնամթերք արտադրողների միության նախագահը հատուկ ընդգծում է` փոխարինիչ ասելով` տվյալ դեպքում պետք է հասկանալ բացառապես բուսական հիմքով ստեղծված կաթնայուղի փոխարինիչը։ Հանրության մեջ տարածված կարծիքը, թե փոխարինիչը բոլորիս հայտնի «կաթի փոշին» է, մասնագետը հերքում է` միաժամանակ հորդորելով այդ արտահայտությունը ընդհանրապես չկիրառել։
«Ժողովուրդ ջա՛ն, «կաթի փոշի» արտահայտությունը մի՛ օգտագործեք, մի՛ մոլորեցրեք ինքներդ ձեզ։ Դա փոշի չէ։ Փոշին այն է, ինչ ամեն օր մաքրում ենք մեր սեղաններից, ինչ ամեն օր շնչում ենք օդի հետ։ Իսկ սա «չոր անարատ կաթ» է` բնական կաթի չորացման արդյունքում ստացված հումք, որը ջրով բացելիս ստացվում է նույն անարատ կաթը` ջրի մեջ առկա բնական աղերի բաղադրության որոշակի չնչին առանձնահատկություններով»,– բացատրում է Պողոսյանը։
Եվ, այնուամենայնիվ, ոլորտի մասնագետը` որպես սպառող, կաթնամթերք գնելիս խանութում ո՞ր գույնի դարակաշարին կմոտենա։ Պատասխանը հստակ էր` կանաչ։
«Իհարկե, ես կաթնայուղով մթերք կգնեմ, թեև ասեմ, որ ես ապրանքն ընտրում եմ ըստ ապրանքանիշի, թե որ ընկերությունների արտադրանքն է իր համային հատկանիշներով ինձ գրավում։ Այնպես որ, եթե իմ նախընտրած ապրանքանիշով արտադրանքի կաթնային յուղով արտադրված ապրանքը չլինի, ես կգնեմ նաև կաթնայուղի փոխարինիչովը, որովհետև երկու դեպքում էլ արտադրության տեխնոլոգիաները նույնն են»,– նշում է Խաչատուր Պողոսյանը։
Հավելենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն իրավական ուժ կստանանան պաշտոնական հրապարակումից 30 օր հետո։ Ասել է թե, ս.թ. ապրիլի 10-15-ից վաճառակետերում արդեն պետք է տեղադրվեն կանաչ ու նարնջագույն դարակաշարեր` կաթնային յուղով ու դրա փոխարինիչով արտադրված կաթնամթերքը սպառողին հեշտ ճանաչելի դարձնելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.