Զախարովա․ Անօդաչուների գրոհը կապված է Մոսկվա ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի այցի հետ
Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել էին ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` տուժել են։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով` ՀՕՊ–ը շարունակում է հետ մղել Մոսկվայի վրա իրականացվող գրոհը։ Ներկա պահին դեպի Մոսկվա թռչող հակառակորդի 73 անօդաչու է խոցվել։
«Առաջին անգամը չէ, որ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուների հարձակմամբ: Ահա և այս գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու սարքեր է ուղղել դեպի մայրաքաղաք, երբ պետք է այցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Այն կազմակերպության ղեկավարը, որին Զելենսկու հովանավորները զրկել են սկզբնական իմաստից` Եվրոպայում անվտանգության և համագործակցության ապահովումից», – նշել է Զախարովան Telegram–ի ալիքում։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մարտի 11-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ բանակցություններ կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.