ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՍԿՍԻ՞ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԲԱՔՎԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը պատրաստվում է բանակցությունների Հայաստանի նոր իշխանությունների հետ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Փաշինյանի Հայաստանի և Ալիևի Ադրբեջանի միջև հարաբերություններում ոչ միայն չի նկատվում դիրքորոշումների մերձեցում ամենասուր հարցերի շուրջ (Եվ դա, չնայած պաշտոնական Երևանի պատրաստակամությանը՝ գնալ նորանոր զիջումների), այլև ակնհայտորեն նկատվում է ճգնաժամ։ Դրա վկայությունն այն է, որ Ադրբեջանը հանրային դաշտում կրկին շեշտել է իր պահանջը՝ Արցախում ռազմական գործողությունների բոլոր մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին։
«Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների վերականգնման անկեղծ ձգտումը կհաստատվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու «ռազմական հանցագործությունների» մեջ մեղադրվող անձանց, հատկապես նրանց, ովքեր թաքնվում են Հայաստանի տարածքում։ Սակայն, եթե Հայաստանը կարծում է, որ իր հանցագործությունները կմոռացվեն կամ ժամանակի ընթացքում կվերանան, ապա նա խորապես սխալվում է», — հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ալիևի օգնականի հայտարարությունները հաստատում են, որ կողմերի միջև շատ ավելի չլուծված հարցեր կան, քան միայն այն «2 հոդվածները խաղաղության պայմանագրից», որոնց մասին սիրում են խոսել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և ՀՀ իշխանությունների այլ ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցերի հետկանչին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհնարինության ամրագրումը։
Կարևոր է նշել նաև, որ Հաջիևի առաջարկը՝ Հայաստանից «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց Բաքվին հանձնելու», հայտնվել է Նիկոլ Փաշինյանի հերթական հոդվածից մի քանի օր անց, որտեղ նա ոչ միայն հաստատում էր Երևանի պատրաստակամությունը «բացել երկրի բոլոր ճանապարհները Ադրբեջանի համար», այլև զարմանք էր արտահայտում այն մասին, թե ինչը կարող է ստիպել Բաքվին հրաժարվել հայկական կողմի առաջարկներից։ Հաջիևի հայտարարությունը հստակ ազդանշան է, որ Իլհամ Ալիևը չի ընդունում Փաշինյանի առաջարկները և շարունակում է սպասել միջանցքի։
Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը գիտեն, թե որքան կարևոր է քաղաքականության մեջ կարգավիճակների համապատասխանությունը։ Հիշեք, թե ինչպես ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններից մեկին, ասում էր, որ իր շփման մակարդակը Ռուսաստանի նախագահն ու վարչապետն են, և այդ պատճառով նա չի պատրաստվում արձագանքել Զախարովայի խոսքերին։ Այսօր Հայաստանի կարգավիճակի նշաձողն այնքան է իջել, որ Փաշինյանին պատասխանում է ոչ թե գոնը որևէ ադրբեջանցի նախարար,այլ ընդամենը Ալիևի օգնականը։
Կողմնակի մի շարք փորձագետներ արդարացիորեն նշում են, որ Բաքվի վարքագիծը, երբ հաճախ ի սկզբանե առաջ են քաշվում անհնարին պահանջներ, երբ ավելի բարձր են հնչում հայտարարություններ այն մասին, որ «իրենց պետք է խաղաղություն ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ», կարող է վկայել այն մասին, որ նույնիսկ Ադրբեջանում հասկանում են Փաշինյանի քաղաքական կարգավիճակի անկման մակարդակը Հայաստանում և փորձում են կառուցել այնպիսի իրականություն (այդ թվում՝ պահելով Հայաստանի օկուպացված տարածքները),որը նրանց թույլ կտա լավագույն դիրքերից սկսել բանակցություններ Հայաստանի նոր իշխանությունների հետ։
Փաշինյանը, դե ֆակտո, արդեն «դուրս է գրվել» նաև Ադրբեջանում…
Մտածե՛ք այդ մասին․․․»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.
-
2025-07-17 18:45
Официальный представитель МИД России Мария Захарова, сегодня, 17 июля, на брифинге прокомментировала заявление главы Евросовета Антониу Кошты и главы Еврокомиссии Урсулы фон дер Ляйен о намерении инвестировать в Армению не менее 2,5 млрд. евро.
-
2025-07-17 18:42
Заместитель председателя партии "Армянский национальный конгресс" Левон Зурабян обнародовал детали проекта карабахского урегулирования, предложенного Минской группой ОБСЕ премьеру Николу Пашиняну в 2019 году.
-
2025-07-17 18:41
Суд в Ереване изменил меру пресечения матери троих детей Лиане Арутюнян, которая была помещена в СИЗО с восьмимесячной дочерью, сообщила Sputnik Армения ее адвокат Заруи Постанджян.