Լավրով․ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն են ճգնաժամի մեջ գցել ԵԱՀԿ-ին, սկզբնական նպատակները խախտվում են
ԵԱՀԿ սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում են և անտեսվում, ՆԱՏՕ–ի երկրներն ու ԵՄ–ն կազմակերպությանը ճգնաժամի մեջ են գցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ժամանակ։
«ԵԱՀԿ–ի ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը, և որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։
«Կազմակերպությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակին մոտեցել է շատ խոր ճգնաժամի մեջ, որի մեջ նրան գցել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները», – նշել է ՌԴ նախարարը։
Լավրովը հավելել է` ռուսական կողմն ակնկալում է, որ Սինիրլիօղլուն իր փորձով և իմաստությամբ հնարավոր ամեն բանի կանի, որպեսզի ԵԱՀԿ-ն վերադարձնի իր ակունքներին ու սկզբունքներին, որոնք հանդիսավորությամբ հռչակվել են բազմաթիվ գագաթնաժողովներում և հռչակագրերում, և որոնք այժմ շատ անհրաժեշտ են Եվրոպային։
ԵԱՀԿ ղեկավարը Մոսկվա է մեկնել` բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկեն կազմակերպության աշխատանքին և Ռուսաստանի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.