Последние новости

Սամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երևան-Մոսկվա չվերթը

Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանը, որպես այլընտրանքային օդանավակայան, մարտի 11-ի առավոտյան չվերթ է ընդունել Երևանից, որը պետք է մեկներ Մոսկվա։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով օդանավակայանի տեղեկատվությանը։

«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել դեպի Մոսկվա 10 չվերթներ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները, անվտանգության նկատառումներից ելնելով ,դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բացթողումը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կազանի օդանավակայանը 8 չվերթ է ընդունել դեպի Մոսկվա՝ Երևանից, Բաքվից, Օշից, Կուլյաբից, Նովոկուզնեցկից և Օմսկից։

Հիշեցնենք, որ մարտի 11-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ