Последние новости

Արին բերդի փողոցն անմխիթար վիճակում է, մեծ փոսեր են. բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Արին Բերդ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում և փակել են ճանապարհը՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով փողոցի անմխիթար վիճակի դեմ:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Փողոցը բավականին երկար ժամանակ է գտնվում է այս վիճակում: Խնդիրն այն է, որ քանի որ փողոցը տնտեսական նշանակություն ունի, այստեղ բազմաթիվ գործարաններ կան, որոնց սպասարկում են մեծ տոննաժով մեքենաներ: Դրա պատճառով հիմնականում փոսեր են առաջացել և ամեն եղանակային փոփոխություններից հետո ավելի խորանում է խնդիրը: Ամեն անգամ դիմել ենք պետական համապատասխան մարմիններին, ՏԻՄ մարմիններին, բայց առայսօր արձագանք չկա:

Վերջին վերանորոգումը, եթե չեմ սխալվում, կատարվել է մոտավորապես 10 տարի առաջ, թե մեր միջնորդությամբ, թե քաղաքապետարանի՝ 50-50 տարբերակով:

Կայրանից մինչև Արցախի փողոցի վերջը, Արին Բերդի սկիզբը կազմում է մոտավորապես 4-5 կիլոմետր: Մենք գալիս ենք այդ հատվածը այնքան ժամանակում, ինչքան, որ բարձրանում ենք այս մեկ կմ-ն»:

Բնակիչը նկատեց, որ այստեղ կա նաև տրանսպորտի խնդիր. Այստեղ ընդամենը աշխատում է մի հատ 48 համարի ավտոբուս, որը Զավարյան փողոցից մոտենում է այստեղ և չի հասցնում սպասարկել քաղաքացիներին: Շատերը մեր մոտ աշխատանքի չեն ուզում ընդունվել հենց այդ տրանսպորտի պատճառով:

Անձամբ ես քաղաքապետարան նամակ եմ ուղարկել, ինձ բան է, բան, գրավոր պատասխան է եկել, որ 2025 թվականի առաջին կիսամյակին նախատեսել են վերանորոգման աշխատանքների փուլի մեջ ներառել Արին Բերդի փողոցը։ Առ այսօր ոչ մի այլ պատասխան չենք ստացել:

Ես դեռ 10 տարի առաջ, երբ վերանորոգումը գնում էր, քաղաքապետարանի ներկայացուցիչներին խորհուրդ էի տվել, որ այս մասում ասֆալտապատումը պետք է սովորականի նման չարվի, այն պետք է բետոնային տարբերակով արվի, որովհետև այստեղ մեծ տոննաժով մեքենաներ են երթևեկում»,-ասաց ակցիայի մասնակիցը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ