Լավրով․ Զելենսկին ձգտում է ԱՄՆ-ին համոզել Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառման երաշխիքներ է փնտրում ԱՄՆ կառավարությունից, գրում է «Коммерсантъ»-ը։
Նա նշել է, որ Կիևի նման մոտեցումը ցույց է տալիս ուկրաինական կողմի՝ բանակցային գործընթացը սկսելու պատրաստակամությունը։
«Պարոն Զելենսկին հրապարակայնորեն հայտարարում է, թե ոչ մի հրադադար չի ցանկանում, քանի դեռ ամերիկացիները նրան երաշխիքներ չեն տվել, որ եթե ինչ-որ բան տեղի ունենա, նրանք միջուկային զենքով կռմբակոծեն Ռուսաստանը։ Նա այս հարցը մոտավորապես նույն կերպ է դնում», -նշել է Լավրովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
Ռուսաստանցի նախարարը միաժամանակ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու առաջարկներն «ուկրաինական քաղաքական ղեկավարության մնացորդները փրկելու փորձ» է անվանել: Նախարարն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը դեռ չի մեկնարկել։
Փետրվարի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ երկրին միջուկային զենք տրամադրելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկները «լուրջ չեն»: Նա հավելել է, որ նման քայլերը չեն նպաստի հակամարտության կարգավորմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: