ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները Ջիդդայում. պայմանավորվածություններ և արդյունքներ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան վեց ժամ և դրական ու արդյունավետ են եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել հանդիպման ընթացքի մասին, և ստացված լուրերը դրական են գնահատվում: Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը շուտով ամբողջական զեկույց կներկայացնեն բանակցությունների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների մշակման վերաբերյալ: Այդ քայլը, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, ուղղված է «ուկրաինական տնտեսության ամրապնդմանը», ինչպես նաև «երկրի երկարաժամկետ բարգավաճմանը և անվտանգության ապահովմանը»:
Բացի այդ, ըստ Reuters-ի, ԱՄՆ-ն անհապաղ կվերսկսի Ուկրաինային հետախուզական և ռազմական օգնություն տրամադրելը: Վաշինգտոնը նաև նախատեսում է հրադադարի առաջարկները փոխանցել Ռուսաստանին մի քանի ուղիներով՝ դրական պատասխանի հույսով։
Բանակցություններն ընթացել են փակ ռեժիմով, ուկրաինական կողմից դրանց մասնակցել են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը: Քննարկումները տևել են ավելի քան վեց ժամ, առաջին չորս ժամից հետո կողմերը կարճատև ընդմիջում են արել։
ԱՄՆ նախագահի օգնական Մայք Ուոլցը հանդիպումից հետո նշել է, որ Կիևը հանդիպմանը «դիվանագիտական քայլերի պատրաստակամություն է ցուցաբերել» և տրամադրված է հակամարտության կարգավորման:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.