Բագրատ ԵՍԱՅԱՆ․ ՈՉ ՈՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔԸ ՉԲՌՆԵՑ ԱՐՑԱԽՈՒՄ, ՉԻ ԲՌՆԻ ՆԱԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Ոչ ոք Թուրքիայի ձեռքը չբռնեց Արցախում, չի բռնի նաև Սիրիայում, այնտեղ Թուրքիան իրականացնում է հերթական ցեղասպանությունը։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։
«Ընդամենը վերջին մի քանի տարիների ընթացքում թուրքերն իրենց ադրբեջանցի եղբայրների ձեռքով իրականացրին Արցախի ժողվորդի տեղահանումը, և որևէ արձագանք չեղավ դեմոկրատական, ժողովորդավարական Եվրոպայի և ԱՄՆ–ի կողմից։ Հիմա նրանք շարունակում են իրենց այս գործելակերպը Սիրիայում»,–ասաց Եսայանը։
Նա նշեց, որ Եվրոպան Սիրիայում կատարվողը փորձում է մեկնաբանել հին հռետորաբնությամբ` ասադյան և հակաասադյան ուժերով... իբր ներքին բախումներ են` ըստ քաղաքական նախասիրությունների, այնինչ իրականում նման բան չկա։
Հիշեցնենք` Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում մարտի 6-ին կատաղի մարտեր են սկսվել Սիրիայի անվտանգության ուժերի ու բանակի և երկրի նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների զինված խմբերի հետ բախումների հետևանքով մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից: Գերատեսչությունը մարտի 10-ին հայտարարել է, որ նշված նահանգներում ուժային գործողությունն ավարտվել է, իրավիճակի կայունացել է։
Իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ բախումների պատճառով սպանվել է ալավիական համայնքի մոտ հազար քաղաքացիական անդամ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 17:40
Водитель автомобиля открыл огонь по полицейским в Махачкале, сообщил глава Дагестана Сергей Меликов.
-
2025-05-05 17:38
Певец, музыкант и танцор Левон Хозян (Levon Khozian) и его группа Il Cello стали победителями французского The Voice, сообщает посольство Франции в Армении.
-
2025-05-05 17:32
Министр иностранных дел России Сергей Лавров в ближайшее время посетит Армению. Об этом на запрос Новости Армении – NEWS.am ответили в Министерстве иностранных дел РА.
-
2025-05-05 17:29
Российский посол в Азербайджане Михаил Евдокимов заявил, что компании из РФ активно интересуются участием в восстановлении Карабаха. Об этом сообщает издание Minval Politika.