ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵԶԸ ԳՐԵԹԵ ՉԻ ԱՇԽԱՏԻ․ ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԸ՝ ԳՅՈՒՄՐԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինների և ներկաների մասին թեզերը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում գրեթե չեն աշխատելու։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով կաշխատեն ՔՊ-ին բազմիցս օգնած քարոզչական թեզերն առաջիկա արտահերթ ընտրություններում։
Նշենք, որ Գյումրիում ՔՊ-ականների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց դեմ ընտրապայքարի մեջ մտածները դուրս են եկել գողացածն ու թալանածը պաշտպանելու «վերջին ճակատամարտի»։ Այդ համատեքստում Փաշինյանը թվարկել էր Հայաստանի 2-րդ ու 3-րդ նախագահների անունները։
«7 տարվա ընթացքում ինքը՝ որպես վարչապետ, ինչպես նաև իր քաղաքական թիմը ոչինչ չունեն ցույց տալու որևէ ոլորտում՝ տնտեսական, անվտանգային, որևէ նվաճում չունեն, ո՛չ Գյումրիում, ո՛չ էլ հանրապետության այլ հատվածում։ Իր կառավարման ընթացքում Գյումրիում դեռ շարունակում են բազմաթիվ մարդիկ ապրել տնակներում, այսինքն՝ այսպես կոչված աղետի գոտին նաև նրա օրոք չի վերացել։ Հետևաբար, նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ոչինչ չունես ցույց տալու ժողովրդին, սկսում ես հինը մի քիչ փոփոխված տարբերակով ներկայացնել»,- նշեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ի ընտրազանգվածը ձայն կտա ոչ թե նախկիններ և ներկաներ թեզերի շրջանառման, այլ հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Վստահ է՝ Գյումրիում միանշանակ կան այնպիսի անձինք, որոնց համար առաջ քաշված թեզերը, կոնտեքստը կարևոր չեն, կարևոր է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ասում, ինչպես նաև կարևոր չէ, թե ինչ է գոռում, կարևորը, որ գոռում է։
Անդրադառնալով հարցին, որ Գյումրիում ընտրություններին ընդառաջ նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի, Սամվել Բալասանյանի, ինչպես նաև նրա որդու նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, Բադալյանը շեշտեց՝ դա վարչական ռեսուրսի կիրառում է, ինչն արվում է վախեցնելու համար։
«Քաղաքապետի այն թեկնածուին, որին տարել էին ոստիկանական բաժանմունք (խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է․ նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով-խմբ․), չեն կարող այդպիսով վախեցնել։ Մտածում են` գուցե «զադնի դնի» ու թուլացնի պայքարը, բայց որոշ հանգամանքներ հաշվի չեն առնում։ Այդ անձի դեմ մահափորձ է արվել, նա քաղաքական և քրեական կենսագրություն ունի, իրեն չի կարելի քաղմասով վախեցնել, դա հակառակ ռեակցիա է տալիս։ Ընտրազանգվածի մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ իշխանությունը վախենում է այդ անձից, դրա համար էլ փորձում է խաղից հանել, ու դա հնարավոր է լրացուցիչ ձայն բերի «հալածվողին»»,- ասաց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են նախանշված Գյումրիում ու Փարաքարում։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 6 կուսակցություն ու 3 դաշինք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 18:56
Вчера Армения потеряла одного из своих выдающихся ученых. В возрасте 89 лет ушел из жизни бывший президент Национальной академии наук Армении, видный физик Радик Мартиросян, чья научная деятельность оказала значительное влияние на развитие физики и астрономии не только в Армении, но и за ее пределами.
-
2025-05-05 17:40
Водитель автомобиля открыл огонь по полицейским в Махачкале, сообщил глава Дагестана Сергей Меликов.
-
2025-05-05 17:38
Певец, музыкант и танцор Левон Хозян (Levon Khozian) и его группа Il Cello стали победителями французского The Voice, сообщает посольство Франции в Армении.
-
2025-05-05 17:32
Министр иностранных дел России Сергей Лавров в ближайшее время посетит Армению. Об этом на запрос Новости Армении – NEWS.am ответили в Министерстве иностранных дел РА.