Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 մլն դոլար պետական միջոցների վատնման համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը։
Նա մեղադրվում էր Պետական անվտանգության ծառայության միջոցները անձնական կարիքների համար (հագուստ, որդու կրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ և այլն) վատնելու մեջ։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, նա ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։
Միևնույն ժամանակ նրա նկատմամբ շարունակվում են դատական գործերը, որոնք վերաբերում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերին և սահմանն ապօրինի հատելուն։
Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Վրաստանի նախկին նախագահի անվտանգության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային, սակայն նրան ընդամենը 3000 լարի (ավելի քան 1000 դոլար) տուգանք են նշանակել։
2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Մինչ այդ նախկին նախագահը երկու քրգործերով արդեն իսկ հեռակա 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.