Последние новости

ՓՈՐՁԱԳԵՏ․ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ ԼԻՆԵՆ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի համար ավելի վատ վիճակ է ստեղծվել, քան 1915-ին էր, հիմա գործ ունենք միանգամից երկու թուրքական պետության հետ, մինչդեռ այն ժամանակ ներկայիս Ադրբեջանի տարածքը գտնվում էր Ռուսաստանի, իսկ հետո՝ ԽՍՀՄ ազդեցության տակ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

 


Նա բացատրել է, որ Ռուսաստանն այժմ չի ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Խաչիկյանը չի բացառել, որ Մոսկվան շահում է Հայաստանում այնպիսի իշխանությունների առկայությունից, ինչպիսին հիմա է, որոնք անընդհատ զիջում են և ազատում Ռուսաստանին ստանձնած պարտավորությունները կատարելուց։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ խոստովանելով, որ Մոսկվան գոհ է Հայաստանի դիրքորոշմամբ, որը թույլ է տալիս հանգիստ լուծել Թուրքիայի հետ իր հարցերը։ «Հայաստանը ֆորմալ առումով մնում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, բայց իրականում մենք քանդեցինք այդ հարաբերությունները՝ Մոսկվային հասկացնելով, որ եթե ինչ-որ բան լինի, նա մեզ չի օգնի։ Մենք օգնում ենք Ռուսաստանին, որպեսզի նա մեզ չօգնի և դա հիմնավորի նրանով, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին ազատում են ցանկացած պարտավորություններից»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարևոր չէ նաև ԱՄՆ-ի համար։ Նա ենթադրել է, որ Թրամփի վարչակազմի համար աշխարհի ամենակարևոր պետությունը Իսրայելն է, որը, փորձելով մեկուսացնել Իրանը, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին։

Քաղաքագետն ավելացրել է, որ Հայաստանը կանգնած է Արևելքում թուրքական կայսրություն ստեղծելու ճանապարհին, որում կընդգրկվեն թյուրքալեզու ժողովուրդներ՝ վստահություն հայտնելով, որ Եվրոպան չի օգնի Հայաստանին։ «Մենք խանգարում ենք Ադրբեջանին և Թուրքիային միավորվել մեկ պետության մեջ՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի։ Այդ ծրագրերը համապատասխանում են նաև ԱՄՆ և Իսրայելի շահերին։ Իրանը դիմադրում է, բայց հիմա Թեհրանին ստիպում են համաձայնել միջուկային ծրագրի շուրջ գործարքին, ինչպես նաև չհակազդել Հայաստանով միջանցքի բացմանը»,- ընդգծել է նա։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ ակտիվ դիվանագիտական աշխատանք վարի։ Բայց իշխանությունները ոչինչ չեն անում։ «Դրա փոխարեն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը միջամտել է այդ երկրի ներքին գործերին՝ միակողմանիորեն աջակցելով ընտրություններում Քամալա Հարիսին։ Իսկ Թրամփը դա չի մոռանա»,- ավելացրել է Արթուր Խաչիկյանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ