Թանդիլյան․ ԵԽ-ում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է
Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին: Այս մասին իր էջուկ գրել է հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Բանաձևով արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշման, չեն երաշխավորվում անկախ իրավական ներկայություն։
Ի թիվս այլ պահանջների, բանաձևով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։
Բանաձևով կոչ է արվում Մարդու իրավունքների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչին՝ հանդիպել գերիներին, պահանջվում է Բաքվում ԵՄ երկրների դեսպաններին ներկա գտնվել կեղծ դատավարությանը և վերահսկել այն։
«Այս կարևոր բանաձևը ընդունելու կապակցությամբ նամակներ ենք ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով կողմ քվեարկել բանաձևին»,- գրել է Թանդիլյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 15:59
В отношении журналиста Ануш Мирзоян из Сюника возбуждено уголовное дело.
-
2025-05-15 15:57
Власти Армении надеются найти спутниковые снимки села Мармарик Котайкской области, сделанные 4 мая, то есть в день исчезновения там двухлетнего ребенка. Об этом министр высокотехнологической промышленности Армении Мхитар Айрапетян заявил журналистам в парламенте.
-
2025-05-15 15:52
Адвокаты по делу «Леле Тепе» выступили с заявлением, в котором говорится:
-
2025-05-15 15:47
Планов визита Путина в Стамбул в ближайшие дни нет, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков. Его слова приводит РИА Новости.