Կառավարող կուսակցության օգտին կքվեարկեր հարցվողների 11,8 տոկոսը
Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 11,8 տոկոսն ասել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։ Նա պարզաբանել է, որ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 0,5 տոկոս։ Նավասարդյանն ավելացրել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 4,7 տոկոսը (անկումը՝ 1,8 տոկոս)։ Նա նշել է, որ ամենամեծ անկումը (3,3 տոկոս) գրանցել է ԴՕԿ կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 տոկոսը։ Նա դա կապել է այն բանի հետ, որ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը դադարել է շփվել հանրության հետ ԱՄՆ-ում բերման ենթարկվելուց հետո։
Նրա տվյալներով՝ չորրորդ տեղը զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել 2,7 տոկոսը (0,3 տոկոս աճ), «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կքվեարկեր 2,1 տոկոսը (0,2 տոկոս նվազում), «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 0,7 տոկոսը (անկումը՝ 1,1 տոկոս)։
«Հարցվածների 0.7 տոկոսը կքվեարկեր Ազգային դեմոկրատական բևեռի օգտին, 0.3 տոկոսը՝ ՀՅԴ-ի, 0.2 տոկոսը՝ Հայ ազգային կոնգրեսի։ Հարցվածների 6,2 տոկոսը ոչ մեկի օգտին չէր քվեարկի, ևս 4,7 տոկոսը կփչացներ քվեաթերթիկները։ Ընտրություններին չէր մասնակցի 32,1 տոկոսը. Հարցին դժվարացել է պատասխանել 24,6 տոկոսը, հրաժարվել է պատասխանել հարցվածների 4 տոկոսը»,- նշել է փորձագետը։
Նա տեղեկացրել է, որ հարցվածների ավելի քան 60 տոկոսը կողմ է եղել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը։
«Հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ միանշանակ անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել, 16.4 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ, 10.3 տոկոսը՝ ավելի շուտ ոչ անհրաժեշտ, 23.5 տոկոսը՝ հաստատ անհրաժեշտ չէ»,- եզրափակել է Նավասարդյանը։
Հեռախոսային հարցումն անցկացվել է 1 100 հարցվածների շրջանում փետրվարի 27-ից մարտի 6-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 17:28
В масштабах азербайджанской армии проводятся командно-штабные тренировки. Как сообщают азербайджанские СМИ6 учения проводятся в соответствии с планом подготовки на 2025 год.
-
2025-05-15 17:25
Министр экономики Армении Геворг Папоян выразил недоумение по поводу того, почему грузинская сторона задерживает армянские грузовики на недели, а порой и на месяцы.
-
2025-05-15 17:22
Азербайджанцы вырубили около 60 гектаров леса на оккупированной территории заповедника «Шикаох» в Сюникской области Армении для строительства позиций, инженерных сооружений и прокладки дорог. Об этом пишет Hetq со ссылкой на спутниковые карты Planet и снимки Google Earth.
-
2025-05-15 17:18
Участившиеся скандалы и взаимные оскорбления в Национальном собрании Армении могут быть связаны с подготовкой к парламентским выборам 2026 года. Такое мнение выразил депутат от оппозиционной фракции "Айастан" Армен Рустамян в беседе с журналистами.