«Պետք չէ առաջ ընկնել». Կրեմլի առաջին արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկի մասին
Ռուսաստանը չի ցանկանում առաջ ընկնել հաշտության հարցում, Մոսկվան նախ պետք է տեղեկություն ստանա ԱՄՆ–ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք մի փոքր առաջ եք ընկնում, մենք չենք ցանկանում դա անել։ Երեկ ԶԼՄ–ների հետ շփվելիս և՛ Ռուբիոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո), և՛ Ուոլցը (ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց) հայտարարեցին, որ տարբեր դիվանագիտական խողովակներով մեզ մանրամասն տեղեկություն կփոխանցեն Ջիդայում կայացած զրույցների էության մասին։ Այ սկզբում մենք այդ տեղեկությունը պետք է ստանանք։ Բացի այդ, այս օրերին ամերիկացիների հետ նախատեսված շփումներ ունենք, որոնց ընթացքում արդեն լիարժեք տեղեկություններ ստանալու հույս ունենք», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` մարտի 11–ին Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է` Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադար հաստատել (առաջարկը ներկայացրել է ԱՄՆ–ն), որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինայի ռազմական մատակարարումները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 14:20
Секретарь фракции «Честь имею» Тигран Абраамян представил на заседании постоянной комиссии НС по внешним отношениям проект парламентского заявления, приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-15 14:14
Министерство внутренних дел Армении представило новую инициативу, позволяющую ускорить процесс пересдачи экзаменов на водительские права. Как сообщила министр Арпине Саргсян на заседании правительства 15 мая, граждане смогут воспользоваться ускоренной процедурой за дополнительную плату.
-
2025-05-15 14:13
Правительство Армении одобрило проект новой редакции закона "О высшем образовании и науке". Как заявила на заседании министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян, документ формулирует ключевые подходы к реформированию сферы.
-
2025-05-15 14:09
Визит министра иностранных дел РФ Сергея Лаврова в Армению прорабатывается, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.