Ռուբիո․ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկել է տարածքային զիջումների հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 12-ին ասել է, որ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են, թե «ինչպիսի տեսք է ունենալու բանակցային գործընթացը», ինչպես նաև «խոսել են տարածքային զիջումների մասին»: Նրա խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։
Պետքարտուղարն ասել է, որ մարտի 12-ին Միացյալ Նահանգները «շփվելու է ռուսների հետ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի դրական պատասխան ստանալ Ռուսաստանից և «խստորեն կոչ է անում ռուսներին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»։
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ-ը և Ուկրաինան մարտի 11-ին բանակցություններ են վարել Ջիդայում, որի ընթացքում Կիևի ներկայացուցիչները համաձայնել են 30-օրյա հրադադար մտցնելու Վաշինգտոնի առաջարկին։ ՌԴ կառավարությունում Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Կրեմլը դժվար թե համաձայնի ժամանակավոր հրադադարի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ուշադիր ուսումնասիրում է» ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո արված հայտարարությունները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 15:59
В отношении журналиста Ануш Мирзоян из Сюника возбуждено уголовное дело.
-
2025-05-15 15:57
Власти Армении надеются найти спутниковые снимки села Мармарик Котайкской области, сделанные 4 мая, то есть в день исчезновения там двухлетнего ребенка. Об этом министр высокотехнологической промышленности Армении Мхитар Айрапетян заявил журналистам в парламенте.
-
2025-05-15 15:52
Адвокаты по делу «Леле Тепе» выступили с заявлением, в котором говорится:
-
2025-05-15 15:47
Планов визита Путина в Стамбул в ближайшие дни нет, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков. Его слова приводит РИА Новости.