Վելդկամպ․ Ստորագրած փաստաթուղթը ռազմական համագործակցություն չի ենթադրում
Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ և չի պարունակում ռազմական համագործակցության կամ սպառազինությունների վերաբերյալ դրույթներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կասպար Վելդկամպը հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Այս հռչակագիրը ռազմական համագործակցության կամ սպառազինությունների վերաբերյալ որևէ կետ չի պարունակում։ Կան շատ այլ կետեր, որոնցով մենք կարող ենք առավել ակտիվացնել մեր հարաբերությունները։ Սա ռազմական համագործակցություն չի ենթադրում, ոչ էլ որևէ կապ ունի սպառազինությունների հետ»,-նշեց Նիդեռլանդների ԱԳ նախարարը։
Նա նաև մատնանշեց, որ Հայաստանը փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում է, որ Նիդեռլանդները ցանկանում է բարձրացնել երկու երկրների միջև համագործակցությունը։
«Երևանի և Նիդեռլանդների միջև ստորագրված հռչակագիրն իր դրական ազդեցությունը կունենա նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մակարդակի բարձրացման վրա»,-նկատեց Կասպար Վելդկամպը։
Վերջինս նաև հայտարարեց, որ Նիդեռլանդներն ու ԵՄ-ն սատարում են ինչպես Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք տեսնում ենք, թե որքան է Հայաստանի կառավարությունը կամենում առաջ գնալ այս հարցում և քաջալերում ենք այդ քայլերը։ Քաջալերում ենք նաև Ադրբեջանին և Թուրքիային՝ շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլերը»,-ասաց Կասպար Վելդկամպը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 11:27
Префект Нор-Норка Тигран Тер-Маркарян все же подал в отставку из-за громкого скандала, связанного со своим участием в избиении блогера и оппозиционного активиста Артура Чахояна. Об этом пишет издание ArmLur.am со ссылкой на свои источники.
-
2025-05-15 11:20
В Горисском государственном колледже уже четвертый день продолжается забастовка, пишет газета "Жоховурд".
-
2025-05-15 11:18
Премьер-министр Армении Никол Пашинян отбыл в Албанию для участия в очередном, 6-м саммите Европейского политического сообщества, сообщает пресс-служба правительства РА.
-
2025-05-15 11:15
15 мая 2025 года вступило в силу полноформатное Соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и его государствами-членами, с одной стороны, и Исламской Республикой Иран, с другой стороны.