Последние новости

Պուտին․ Մեր խնդիրն է սեղմ ժամկետներում վերջնականապես հաղթել թշնամուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել Կուրսկի մարզում հնարավորինս շուտ վերջնականապես ջախջախել Ուկրաինայի զինված ուժերին, հայտնում է ТАСС-ը։

«Իսկապես, մեր խնդիրն է մոտ ապագայում հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականապես հաղթել Կուրսկի մարզի տարածք ներխուժած և այստեղ ռազմական գործողություններ վարող թշնամուն», - հայտարարել է ՌԴ նախագահը սահմանամերձ մարզի հրամանատարական կետերից մեկում անցկացված հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը զինվորական համազգեստով այցելել է Կուրսկի խմբի հրամանատարական կետ և լսել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ