Последние новости

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ. ՀՀ ԱԳՆ-Ը ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՕԳՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում վերջին մի քանի օրերին, հերթական անգամ ցնցեց աշխարհը։ Սպանված խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց ու երեխաների դիակների սարսափելի տեսագրությունները, «ընդդիմության դեմ պայքարի» պատրվակով զանգվածային մահապատիժների մասին հաղորդագրությունները, անպաշտպան մարդկանց նվաստացման ու ծանակման տեսարանները կրկին հանգեցրին կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյաների սպանությունները դադարեցնելու պահանջով տարատեսակ հայտարարությունների և կոչերի անօգուտ ու ակնհայտորեն ուշացած տարափի:

Հայոց աշխարհում այդ սահմռկեցուցիչ կադրերը հասկանալի պատճառներով կոնկրետ ասոցիացիաներ առաջացրեցին ինչպես պատմական բնույթի, այնպես էլ ոչ վաղ անցյալի իրադարձությունների հետ։ Մանավանդ որ դրանք տեղի են ունենում մի երկրում, որտեղ ապրում է արաբական աշխարհում ամենանշանակալի և խոշոր հայկական համայնքներից մեկը, որի հիմքը Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են։ Եվ նամանավանդ որ այդ ամենի մեջ ակնհայտ է թուրքական ձեռագիրը, թուրքական երախը և թուրքական ցեղասպան քաղաքականությունը։

Քրիստոնյաներին պաշտպանելու պահանջով բարձր ձայներ են հնչում տարբեր երկրներից և տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ հայկական։ Բայց այդ գոչյունի մեջ չի լսվում Հայաստանի պաշտոնական ձայնը. Այն երկրի, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, երկրի, որը ստանձնել է ցեղասպանությունների դեմ պայքարում առաջատարներից մեկի դերը: Այն երկրի, որի ժողովուրդը թուրքերի կողմից ցեղասպանության է ենթարկվել ընդամենը մեկուկես-երկու տարի առաջ։ ՀՀ իշխանությունները տեղից չշարժվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ հաղորդագրություն ստացվեց երկու հայերի՝ հոր և որդու մահվան մասին։

Իրեն «Հայաստանի ԱԳՆ» անվանող գերատեսչությունը մեռյալ լռություն է պահպանել և պահպանում՝ չհայտնելով ո՛չ մտահոգություն հայրենակիցների ճակատագրով, ո՛չ ցավակցություն զոհվածների ընտանիքներին և չպահանջելով դադարեցնել զանգվածային սպանությունները։ Ոչ մի, թեկուզ հերթապահ հայտարարություն անգամ չեք գտնի Արաբատի նախարարության կայքում. լիակատար տպավորություն է, թե նրա աշխատակիցներն ընդհանրապես տեղյակ չեն տեղի ունեցող ամենի մասին։

Միայն սոցցանցերում և ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներից հետո ԱԳՆ խոսնակը բարեհաճեց մի երկու բառ քամել իրենից։ Բառացիորեն. Բադալյանն ընդամենը հայտարարեց, որ իրենք, տեսեք-տեսեք, հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, և որ տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։

Նույն օրը ինչ-որ ձայն հանեց նաև մեկ այլ անհասկանալի գերատեսչություն՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Կրկին իսկ ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան՝ այնտեղից հայտնեցին, թե իբր՝ սիրիահայերի տարհանումը տվյալ պահին անհնար է երկրում տիրող լարված իրավիճակի պատճառով, իսկ տեղի հայերն այդ հարցը չեն բարձրացնում։ Եվ կարևոր դեմքով նշեցին, թե կապի մեջ են «ԱԳՆ-ի իրենց գործընկերների» հետ, և «իրավիճակի կայունացման դեպքում, եթե մեր հայրենակիցները ցանկանան, օրինակ, տեղափոխվել», ապա համատեղ ջանքերով կաջակցեն նրանց:

Ամենայն հավանականությամբ, այդ գրասենյակում նույնպես տեղյակ չեն այն տագնապալի հաղորդագրություններից, որոնք հնչեցնում են Սիրիայի մեր հայրենակիցները՝ ընդգծելով իրենց վախը, նկարագրելով ծանր իրավիճակը և անվտանգության որևէ երաշխիքի բացակայությունը։

Ասենք, Սինանյանի հիմնարկից սպասելիքներ կարող են ունենալ միայն չափազանց անտեղյակ մարդիկ, քանզի այդ գրասենյակի ղեկավարը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ Երուսաղեմի հայերին օգնելու հարցում նույնպես իրենք անզոր են։ Իսկ «զորեղ» է գլխավոր հանձնակատարը միայն հարկատուների գրպանի հաշվին անվերջանալի շրջագայությունների հարցում, որոնց միակ նպատակը Սփյուռքի պառակտումն է՝ Փաշինյանի և նրա «իրական Հայաստանի» նկատմամբ վերաբերմունքի սկզբունքով։

Բայց վերադառնանք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Մարտի 11-ին Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի ընդհանուր քարտուղար, սիրիահայ Վահե Մահշիկյանը News.am-ին տված հարցազրույցում հայտարարեց հետևյալը. «Ընտանիքներ, գյուղեր կան, որ ծայրից ծայր սպանել են ու տներն այրել, հարստությունը կողոպտել: 4 օր է տևել այս ամենը, բայց ուրբաթ օրը շատ էին կատաղել: Սրանք մարդ չեն, կրոն չունեն: Ռամադանի ամիսն է, որի ժամանակ ծոմ են պահում, անգամ կենդանի չեն սպանում, սրանք այդպիսի վայրագություններ են անում։ …Այսօրվա նախագահն էլ ահաբեկիչ մարդասպան է, որը միջազգային ընտանիքի կողմից մեղադրված և դատապարտված է, հետախուզման մեջ է գտնվում»։

Եվ հավելեց. «Սակայն այսօր տեսնում ենք, որ տարբեր երկրների ԱԳ նախարարներ հանդիպում են նրան, միասին նստում են: Տարօրինակ աշխարհի մեջ ենք ապրում»։

Անկախ նրանից, թե կոնկրետ ում նկատի ուներ Վահե Մահշիկյանը, հիշեցնեմ, որ տակավին վերջերս՝ հունվարի 27-ին, թուրքական պրոքսիների կողմից Սիրիայի զավթումից մեկ ամիս անց, Փաշինյանն ու Միրզոյանը Դամասկոս ուղարկեցին Վահան Կոստանյան անունով մի անհասկանալի երիտասարդի, որը զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը։ Է՛լ ավելի տարօրինակ էր այցի մասին հաղորդագրությունը. «Դամասկոսում Սիրիայի նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ հանդիպման ժամանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է աջակցել Սիրիային հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում»: Այսինքն պետական հեղաշրջումից և թուրքամետ ռազմական կազմավորումների կողմից իշխանության զավթումից գործնականում անմիջապես հետո Հայաստանը Սիրիա է ուղարկում իր ներկայացուցչին և օգնություն առաջարկում իշխանություններին, որոնց թիկունքում հստակ երևում է Անկարայի անհագ երախը։ Եվ դա տեղի է ունենում Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ աշխարհի երկրների մեծամասնության զգուշավոր և զուսպ հարաբերությունների խորապատկերին։

Ի դեպ, այն ժամանակ Sputnik Արմենիան հետաքրքրվեց ԱԳՆ-ից, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել Կոստանյանի այցը, մասնակցել է արդյոք դրա կազմակերպմանը Թուրքիան, ինչպես նաև, թե ինչ բարեփոխումների հարցում է պատրաստ Երևանն աջակցել Սիրիային։ ԱԳՆ-ում ջերմեռանդորեն (նույնիսկ կասկածելի աստիճանի ջերմեռանդորեն) հավաստիացրեցին, թե Կոստանյանի այցը տեղի է ունեցել «բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ»։

Անկեղծ ասած, նույնիսկ չգիտես, թե որն է ավելի լավ. որ դա լինի Թուրքիայի պահանջների հլու-հնազանդ կատարում, թե՞ ՀՀ իշխանությունների կամավոր նախաձեռնություն՝ բացարձակ անիրազեկության հերթական դրսևորում և, ըստ էության, Փաշինյանի ու Միրզոյանի տխմար արարք։ Բայց ամեն դեպքում հարց է ծագում. գոնե հիմա նույն այդ ԱԳՆ-ում հասկացե՞լ են, թե ում հետ էին ուզում հարաբերություններ հաստատել և ում էին օգնություն առաջարկում «հումանիտար ոլորտում»։

Պատասխանն առավել քան ակներև է: Ոչ մի կասկած չկա, որ ինչպես Կոստանյանի այցը, այնպես էլ Երևանի համառ լռությունը պայմանավորված են թուրքերին հաճոյանալու ձգտումով: Ո՛չ խաղաղ բնակչության ցեղասպանությունը, ոչ Սիրիայի և ողջ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությանը, այդ թվում՝ հայ համայնքներին սպառնացող ահավոր վտանգը, ո՛չ էլ 2020-2023թթ. Արցախում տեղի ունեցածի և այսօր սիրիացի քրիստոնյաների հետ կատարվող ամենի ակնհայտ ու անմիջական կապը չեն կարող սասանել Փաշինյանի և նրա վեցնոցների նվիրվածությունը թուրքական քաղաքականությանը, Անկարայի շահերին ու նպատակներին և անձամբ Էրդողանին։

Նողկալի ռեխը, որը փայլատակում է դահիճի կողքին կանգնելու «երջանկությունից», նրա գիրքը կրծքին սեղմած, դրա լավագույն ապացույցն է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЕРНЕТСЯ ЛИ ПАШИНЯН ИЗ АНКАРЫ В СОПРОВОЖДЕНИИ ТУРЕЦКОГО СПЕЦНАЗА?
    2025-06-18 09:49

    «Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян. 

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

  • ИНЦИДЕНТ С НЕСОВЕРШЕННОЛЕТНИМИ ИЗ ТЕХА: «ПОХИЩЕНИЯ НЕ БЫЛО». А ЧТО ЖЕ БЫЛО?
    2025-06-09 09:45

    В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ