Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՄԵՐ «ԲԵՐԱԾ» ՆԻԿՈԼՆ ՈՒ ՆՐԱ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
2018թ-ից առ այսօր, շարունակվում է Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների արշավը: Մարդիկ դատարաններում, կամ իրավապահ համակարգի թիրախում են հայտնվում հիմնականում այն բանի համար, որ շարունակում են իրենց պայքարը Հանրապետականի շարքերում՝ լինելով կուսակցության անդամ կամ համակիր:
Իհարկե, միայն ՀՀԿ-ով Նիկոլը չի սահմանափակվում և իր ռեպրեսիվ ապարատը կիրառում է բոլոր ընդդիմադիր ուժերի, և իր ապազգային քաղաքականությանը հակադրվող անձանց նկատմամբ՝ այդ թվում նաև ապաքաղաքական անձանց:
Այս ընթացքում՝
ա) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ երրորդ շինծու մեղադրանքն է նախաձեռնվում, էլ չասեմ բազմաթիվ այլ գործերով հարցաքննությունների մասին,
բ) մեկ տասնյակից ավելի հանրապետականների և համակիրների դեմ հարուցվել են միջազգային հետապնդումներ,
գ) տարատեսակ պատրվակներով կալանավորվել և/կամ դատական գործընթացների մեջ են ներքաշվել հարյուրավոր հանրապետականներ (այդ թվում ԳՄ և խորհրդի անդամներ)՝ հանրապետության տարբեր կառույցներից,
դ) մեկ տասնյակից ավելի հանրապետականների և համակիրների նկատմամբ, տարբեր ժամկետներով կիրառվել և կիրառվում է կալանքի ձևեր,
ե) Շուրջ 330 երիտասարդներ և տարածքային կազմակերպությունների ՀՀԿ անդամներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ (նրանցից շատերը մի քանի անգամ)՝ որոնց նկատմամբ կիրառվել են վարչական սանկցիաներ:
Սա է մեր «բերած» Նիկոլի և ՀՀԿ-ի փոխհարաբերությունները: Ոմանց երևակայությամբ, վերջերս նույնիսկ «ակնարկվեց», իբր ՔՊ-ն կապ է պահում ՀՀԿ հետ (տես 5TV, մարտի 7, 2025թ):
Ինչևիցէ...
Հ.Գ. Ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումները ՔՊ համար ունենցել են, և ունեն մեկ նպատակ՝ պահել իրենց ազգակործան կառավարչությունը, և այն ծառայեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին: Ցավն այն է, որ Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ: Իսկ ռեպրեսիվ շոուների հաջորդ սեզոնն այդ ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 15:31
«Недавно назначенный предстоятелем епархии стран Балтии, епископ Вазген радужно принял в армянской церкви Таллина Никола Пашиняна, - пишет на своей странице в Фейсбук общественный деятель, иподиакон Армянской Апостольской церкви Вартан ПОГОСЯН. - Владыка не просто открыл храм перед отступником, он помолился и в завершении благословил все начинания Пашиняна касаемо проводимой им политики по евроинтеграции. И все это происходит на фоне того, что беженцев из Арцаха лишают пособия и помощи, когда суверенитет Армении слабеет с каждым днём.
-
2025-04-26 11:39
По итогам Германского Международного литературного конкурса русскоязычных авторов «Лучшая книга года» 2025 книга Елены Асланян «Спрессованные в алмазы» о постсоветской Армении прошла в шорт-лист конкурса и получила Диплом лауреата. Книга объединяет два произведения: роман «Cпрессованые в алмазы», давший название книге, и пьесу «Дочь курда».
-
2025-04-25 14:25
«Пашинян потерпел очередное пропагандистское фиаско: все усилия превратить Геноцид армян во второстепенный, третьестепенный для армянской нации вопрос оказались тщетными», - считает медиаэксперт Тигран КОЧАРЯН.
-
2025-04-25 11:12
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян, члены движения «Всеармянский фронт» и Команда Федерации адаптивного хоккея Армении 24 апреля 2025 года посетили село Альтмец (Нор Луйс) близ Сочи, где почтили память о Геноциде армян в Османской империи.