Հայաստանում ծիրանն ու խաղողն այս տարի կապահովագրվեն
ՀՀ–ում 13 տեսակի մշակաբույս կապահովագրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ եթե ծիրանն ու խաղողը անցած տարի չեն ապահովագրվել, ապա այս տարի կապահովագրեն։
Բացի այդ, ևս 11 մշակաբույս` դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն գարի, վարսակ կապահովագրվեն 4 ռիսկերից` գարնանային ցրտահարություն, կարկտահարություն, երաշտ, հրդեհ։
«ՀՀ–ում գործող վերապահովագրական ընկերությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ էր ունեցել ու դուրս է եկել հայկական շուկայից։ Այդ պատճառով ՀՀ կառավարությունն ինչպես 2024 թ., այնպես էլ այս տարի իր վրա է վերցնում ռիսկերի մեղմման մի զգալի մասը»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով` եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ըկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա ՀՀ կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա։ Բացի այդ, ըստ նրա, հաջորդ տարիների համար նախարարությունը նաև համակարգային լուծումներ կփորձի գտնել` օգնելու գյուղատնտեսության ոլորտին։
Պապոյանը նշեց, որ այս պահին գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին մասնակցում է երեք ընկերություն` «Ինգո Արմենիա» «Լիգա Ինշուրնս» և «Սիլ Ինշուրնս»։
Նախարարը վստահեցրեց` աշխատանքներ են տանում, որ ապահովագրական մյուս ընկերությունները ևս հնարավորության դեպքում մասնակցեն այս ծրագրին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: