ՍՊԱՍԵԼՈՎ ԵԽ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր հայտարարությունը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների՝ անարդարությունից ճչացող, բայց անելիքը հստակ չիմացող ձայնը, և հարյուր հազարների սպասումը այսօրվա ԵԽ քվեարկությունից ինձ ստիպում են պարզ ասել. եթե չստեղծենք աշխատանքի լուրջ մեքենա, այդ ջանքերը ոչ մի օգուտ չեն տալու։
Արդյունքի համար հսկայական աշխատանք է պետք անել։ Այն պետք էր սկսել մի տարի առաջ, որ այսօրվա ազգային անօգնական վիճակում չլինեինք։ Չենք արել։ Փոխել է պետք դատավարության ամբողջ բնույթը, դերաբաշխումը։ Միջնադարյան ինկվիզիցիա հիշեցնող այս պրոցեսը պետք է փոխենք իսկապես բաց դատավարության։ Սա միջազգայնորեն ընկալելի պահանջ է, որի իրականացման համար անհրաժեշտ է. միջազգային մամուլի սևեռում թեմայի շուրջ, միջազգային իրավապաշպանության ակտիվացում, հեղինակավոր զեկույցների ստացում, տարբեր երկրների կառավարությունների վրա ճնշումներ, լոբբիստական աշխատանք։ Միջազգային լուրջ շարժում սկսելու և շատ այլ բաների համար, պետք է.
1. Ճիշտ և լուրջ մենեջմենթ
2. Շատ փող և լավ կապեր
Առանց ավելորդ թիթիզությունների ֆիքսենք. փողի և կապերի առկայության դեպքում հնարավոր է միջազգային մամուլի և միջազգային իրավապաշտպանության, միջազգային քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել այս դատավարության վրա։
Պետք է պարզ ասել. հարգարժան հոգևոր խորհուրդ, սիրելի ազնիվ հայրենակիցներ, եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չդրվի լուրջ հիմքերի վրա, ապա մեր բոլոր էմոցիաները և կոչերն ունենալու են զրո արժեք։
Եթե որևէ մեկին թվում է, թե հրեական կազմակերպությունները և հրեական շարժումները կազմակերպվել և կազմակերպվում են առանց մենեջմենթի և լուրջ փողի, չարաչար սխալվում ենք։
«Կապիտալի աղքատությունը»
Մենք կարող ենք ուրախանալ կամ տխրել, որ USAID-ն փակվում է, որ հայկական ինքնության դեմ աշխատող, գործակալական համակարգերի ֆինանսավորումը Թրամփը դադարեցնում է, բայց պետք է նաև ֆիքսենք, որ մինչև այսօր ձևավորված չեն ազգային կապիտալով լուրջ ֆոնդեր, որոնք կհակակշռեին դրսի ֆինանսավորմանը։
Ամոթ է, որ Հայաստանում ձևավորված չեն ազգային ինքնության պահպանման-զարգացման, ստրատեգիական ծրագրերի ֆինանսավորման քաղաքակիրթ համակարգեր։ Մենք տարիներով ողբում ենք, որ դրսի փողերով հակահայկական, հակաարցախյան, հակասփյուռքյան հակազգային գաղափարներ են մշակվում, տարածվում, որ իշխանությունը քարոզ է տանում Արարատի դեմ, ցեղասպանությունն է ուրանում, տոտալ քարոզ եկեղեցու դեմ, հակաարցախյան, ֆաշիստական քարոզ է տանում։ Հայկական աշխարհում փող չկա՞ր զսպելու այլ ծագման փողերով այս արշավը։
Հիմա ճիշտ պահն է՝ այս ոչ կոնստրուկտիվ ողբը դադարեցնելու։ Հայկական կապիտալը՝ Հայաստանում, սփյուռքում, պիտի հակընդդեմ համակարգ ստեղծի։ Համակարգ, որը կկասեցնի ներքին ֆաշիզմը, որը մեզ կմիավորի մեր իրական շահերի, իրական նպատակների համար։ Համակարգ, որը կջարդի ազգային արժեքների և ազգային արժանապատվության դեմ տարվող քարոզը։ Համակարգ, որը լուրջ կաշխատի Բաքվի բանտերից հայերին հանելու ուղղությամբ։ Վստահաբար, կապիտալի տիրապետող հայերի համար՝ Հայաստանում թե դրսում, Հայաստանի գոյության անընդհատությունը և Հայաստանի զարգացումը կարևորագույն ցանկություն և նպատակ են։
Պետք է ստեղծել մեխանիզմ, որի միջոցով ցանկությունը կվերածվի գործի։ Նորից եմ ասում, որ սա պիտի վաղուց արվեր, բայց եթե հիմա էլ չանենք, հետո անիմաստ կլինի։ Հիմա ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է դա անել։ Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է միավորեն իրենց ջանքերը, հավաքվեն ու պայմանավորվեն, պատվիրակեն մարդկանց, մասնագետների, մասնագիտական խմբերի, որպեսզի էֆեկտիվ ծրագրերը վերածվեն հստակ գործողությունների։ Հակառակ դեպքում մենք հանրության այսօրվա հույզերն ու պոռթկումները հերթական անգամ կսպառենք ու կկանգնենք ապատիայի ամենավտանգավոր, գուցե՝ վերջին շրջանի առաջ։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.