Ազատե՛ք գերիներին, վաղն ուշ կլինի․ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիա է
Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիա է իրականացվում։
Մարդիկ եկել են պաստառներով, որոնց վրա գրված է` «Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցների վերադարձն իրենց երկիր», «Ազատե՛ք գերիներին, վաղն ուշ կլինի»։
Դեռ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային խորհրդի բոլոր այն անդամները «Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար» բանաձև է ընդունել՝ իր անհամաձայնությունը հայտնելով արցախահայության հետ կատարվող իրադարձություններին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց այդ բանաձևն ընդունելու համար։
«Մենք հիմա էլ պետք է խնդրենք Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի խորհրդի անդամներին, որպեսզի մարտի 18-ին քննարկվելիք նույն բանաձևն իրենք էլ ընդունեն։ Դրանից հետո այն օրենքի ուժ կստանա, ու Շվեյցարիայի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բանաձևով ամրագրված պատասխանատվությունը կատարի։ Շվեյցարիայի նման պետությունը պետք է ապացուցի, որ հաշտ չէ տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաշտ չէ 150 000 անձի բռնագաղթման, էթնիկ զտման, նրանց պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման և հայրենազրկման հետ»,- նշեց Ստեփանյանը։
Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցն էլ ներկայացրեց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին։
Նամակում մասնավորապես նշվում է, որ Արցախից բռնի տեղահանված 150 000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել։
«Ադրբեջանը մշտապես անտեսում է միջազգայնորեն ամրագրված իր պարտավորությունները և անպատժելիորեն գործում։ Ներկայում էլ Բաքվում «դատավարություններ» են անցկացվում ապօրինի ձերբակալված հայ քաղաքացիների, ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դեմ։ ԼՂ ժողովուրդը հակամարտություն չի փնտրում, մենք միայն հնարավորություն ենք փնտրում՝ վերադառնալու մեր հայրենիք, բայց այնպիսի պայմաններում, որոնք կերաշխավորեն մեր անվտանգությունը, կպաշտպանեն մեր իրավունքներն ու կապահովեն մեր արժանապատվությունը»,- ասված է նամակում։
Բաղունցը նաև հույս հայտնեց, որ Շվեյցարիայի դեսպանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը, որը առաջարկում է երկխոսություն և միջնորդության հարթակ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդարացի ու տևական խաղաղության ուղղությամբ կարևոր քայլ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 17:28
В масштабах азербайджанской армии проводятся командно-штабные тренировки. Как сообщают азербайджанские СМИ6 учения проводятся в соответствии с планом подготовки на 2025 год.
-
2025-05-15 17:25
Министр экономики Армении Геворг Папоян выразил недоумение по поводу того, почему грузинская сторона задерживает армянские грузовики на недели, а порой и на месяцы.
-
2025-05-15 17:22
Азербайджанцы вырубили около 60 гектаров леса на оккупированной территории заповедника «Шикаох» в Сюникской области Армении для строительства позиций, инженерных сооружений и прокладки дорог. Об этом пишет Hetq со ссылкой на спутниковые карты Planet и снимки Google Earth.
-
2025-05-15 17:18
Участившиеся скандалы и взаимные оскорбления в Национальном собрании Армении могут быть связаны с подготовкой к парламентским выборам 2026 года. Такое мнение выразил депутат от оппозиционной фракции "Айастан" Армен Рустамян в беседе с журналистами.