Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախապայմաններին, Ադրբեջանից հնչող սպառնալիքներին․
«Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։
Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։
Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։
Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։
Այն ամբողջությամբ Ադրբեջանին արված զիջումների ամբոջություն է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ («կոնֆետի թղթի մեջ գտնվող ռումբ»)։ Հետևաբար այն ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ ու խաղաղության մասին չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է և Հայաստանը էլ ավելի թուլացնող, Ադրբեջանից լիարժեք կախված մարզ դարձնելու իրավական նախապատրաստությունն է։
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։
Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։
Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։
«Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդը այդ ժամանակը էլ ավելի է քչացնելու։
Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 15:56
Думаю, Ален Симонян имеет статус азербайджанского ефрейтора-шпиона и турецкого агента, а ссылка на его слова отвратительна для любого армянина.
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.