Արմեն Այվազյան․ Տեղի է ունենում ՀՀ կապիտուլյացիայի փաստաթղթավորումը
Կոմպրոմիսի մասին խոսելն ավելորդ է, որովհետև Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի պահանջները՝ կետ առ կետ, պետք է հասկանալ, որ տեղի ունենում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթղթավորում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը:
«Խաղաղության հոտ այս ամենից բոլորովին չի գալիս, Ադրբեջանի հետ առհասարակ, որևէ խաղաղութան պայմանագիր, խաղաղության երաշխիք լինել չի կարող: Հատկապես Բաքվի ֆաշիստները բացահայտ հայտարարում են, որ Հայաստանից ունեն բազմաթիվ պահանջներ, որոնց մի մասը պարզապես անիրականանալի է: Դրանք առաջ են քաշում, որպեսզի հնարավորություն ունեն նոր ճնշումներ, հարձակումներ ունենալ Հայաստանի վրա: Այս պայմաններում համաձայնել խաղաղության պայմանագրի կետերին, նշանակում է համաձայնել կապիտուլյացիայի և ՀՀ դեմ թշնամական քաղաքականության շարունակմանը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ գերիները Բաքվում շարունակվում են տանջանքների ենթարկվել, ՀՀ տարածքը օկուպացված է, Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ հարյուրհազարավոր ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, և այս պայմաններում երբ դու համաձայնում ես, դառնում ես ոչնչություն և խաղալիք:
«Այսինքն տեղի է ունենում ՀՀ կապիտուլյացիայի փաստաթղթավորումը»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.