Այլևս նայելու ժամանակ չկա, գործեք. Թանդիլյանը ՄԱԿ–ին կոչ արեց զբաղվել հայ գերիների խնդրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) անելիք ունի հայ գերիների վերադարձի հարցում։ Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում։
«Նրանք անում են հայտարարություններ, թե տեղյակ են, գիտեն, որ Հայաստանում ճիշտ են, որ իրենք վերահսկում են, նայում են։ Ես ասում եմ` այլևս նայելու ժամանակ չկա։ Այո, ասում են, որ միջազգային կառույցներն արագ չեն գործում, հիմա հարցնում ենք` այդ արագն ինչքա՞ն է, 2020 թվականից այս կողմ 4 տարին արագության ո՞ր չափման միավորի մեջ է տեղավորվում։ Մենք գործողություն չեն տեսնում»,– ակցիայի ընթացքում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա հիշեցրեց, թե ինչ է կատարվում Բաքվի բանտերում` փակ, գաղտնի, ապօրինի դատավարություն։ Իսկ այդ մարդիկ այնտեղ են, որովհետև պայքարել են ինքնորոշման իրավունքի համար։
«Այս դատավարությունները փակ են, գաղտնի, ումի՞ց են գաղտնի։ Ինչ պետական գաղտնիք կա այս դատավարությունների մեջ։ Ինչպես է համարձակվում Ադրբեջանը համարել սա իր ներքին գործը, եթե այնտեղ դատվում են ՀՀ քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք` ՀՀ քաղաքացիներս, Ադրբեջանի ներքին գործը։ Մեր գերիներն ընդամենը մի բան են ուզում այդ միջազգային կառույցներից, ովքեր լուռ հետևում են, որ մասնակցեն այդ դատավարություններին, որ դրանք չլինեն փակ, որ լինի մի կողմ, որն աշխարհին կպատմի, թե ինչ է կատարվում այնտեղ»,–ասաց Թանդիլյանը։
Ընդգծեց` եթե այդքան արդար է ադրբեջանական դատավարությունը, ումի՞ց են վախենում։ Թանդիլյանը շեշտեց, որ ՄԱԿ–ն ունի մանդատ, իրավունք և պարտավորություն այդ դատական նիստերին ներկա գտնվելու։
«Ադրբեջանը համարձակվում է թույլ չտալ ՄԱԿ–ին` այսինքն աշխարհին, անել այն, ինչ իր մանդատի մեջ է... դե պատկերացրեք ինչ է կատարվելու խաղաղության պայմանագրի հետ»,–ասաց Թանդիլյանը։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց պարտքը չեն համարում Բաքվի բանտում գտնվող հայ գերիների ազատումը։
«Մենք ստիպված ենք հնարավոր բոլոր դռները թակել, տարբեր ատյաններում բարձրացնել հայ գերիների հարցը։ Մենք տեսնում ենք, որ դա որոշակի արդյունք տալիս է միջազգային հանրության շրջանում։ Ինչ –որ շարժ տեղի է ունենում, տարբեր մայրաքաղաքներում նախաձեռնություններ են լինում»,–ասաց Սողոմոնյանը։
Նա ընդգծեց, որ շատ կարևոր էր Եվրոպական խորհրդարանի երեկվա ընդունած բանաձևը, որտեղ մի քանի կարևոր հանգամանքներ է ֆիքսվել մասնավորապես ռազմագերիների պատանդ լինելու հանգամանքը, իսկ պատանդառությունը հանցագործություն է միջազգային իրավունքի տեսանկյունից։
Սողոմոնյանն ընդգծեց, որ նման ճնշումները կարող են արդյունք տալ։ Նա վստահ է, որ ոչինչ չի արվել հայ գերիների վերադարձի համար, բացի հերթապահ մեկ–երկու հայտարարություն հնչեցնելուց։
Թանդիլյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ակտիվ գործողություններ ձեռնարկել և ամեն առիթով պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին։ Մասնավորապես, ՄԱԿ-ը պետք է պահանջի Բաքվի դատարաններում իր ներկայացուցչի մասնակցությունը և ընդունի միայն գրավոր մերժումը Բաքվից։ Երկրորդ՝ բանտարկյալների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին պետք է հետևեն գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ներառյալ նավթի և գազի պայմանագրերի խզումը։
Նա շեշտեց, որ հայ գերիների իրավունքների համար պայքարը պետք է լինի ապակուսակցական, և պահանջները ուղղվեն ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև ՀՀ կառավարությանը, որը պետք է պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները։ Քաղաքական գործիչն ընդգծեց, որ հինգշաբթի ժամը 11:00-ին ակցիա կանցկացնեն կառավարության շենքի դիմաց։
«Նրանք կսկսեն գործել, երբ վախենան իշխանությունը կորցնելուց։ Մենք նրանց անհանգստացնելու ենք և թույլ չենք տա, որ մեր եղբայրները մնան Բաքվի բանտում։ Իշխանությունները, ինչ գնով էլ լինի, պետք է նրանց վերադարձնեն հայրենիք»,- հավելեց նա։
Թանդիլյանը սփյուռքին կոչ արեց բողոքի ակցիաներ կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների մոտ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: