Պեսկով․ Ռուսաստանն ԱՄՆ-ից լրացուցիչ տեղեկություններ է ստացել Ուկրաինայի վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան լսել է ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և նրա միջոցով տեղեկություններ և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել Դոնալդ Թրամփին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Պուտինը պաշտպանում է ԱՄՆ նախագահի դիրքորոշումն Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն մատնանշել է հարցեր, որոնց պատասխանը պետք է միասին գտնել:
«Դուք երեկ լսել եք նախագահ Պուտինի շատ կարևոր հայտարարությունը։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա ասել է, որ աջակցում է նախագահ Թրամփի դիրքորոշմանը կարգավորման առումով, սակայն հնչեցրել է որոշ հարցեր, որոնց պատասխանը պետք է համատեղ գտնել: Այդ պատճառով իսկապես, դեռ շատ անելիքներ կան, բայց, այնուամենայնիվ, նախագահը համերաշխություն է հայտնել պարոն Թրամփի դիրքորոշմանը»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ դեռևս համաձայնեցված չէ, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի զրույցը, այն կորոշվի ԱՄՆ նախագահին Ուիթքոֆի զեկույցից հետո: Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը հասկանում են, որ երկու առաջնորդների զրույցն անհրաժեշտ է։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Պուտինը հայտարարել էր, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկին, սակայն այդ հրադադարը պետք է բերի երկարատև խաղաղություն և վերացնի ճգնաժամի սկզբնական պատճառները:
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին ձեռնտու է հրադադարի հասնել՝ պայմանավորված ՌԴ տարածք ներխուժած իր խմբավորման լիակատար մեկուսացմամբ։ Պուտինը համոզված է, որ Ուկրաինան պետք է ամերիկացիներից հրադադար խնդրեր՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը։
Ընդ որում, խոսելով ժամանակավոր զինադադարի գաղափարի մասին, նա նշել է, որ կան հարցեր, որոնք երկու կողմից էլ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն։ Մասնավորապես, Պուտինը հարց է բարձրացրել, թե ով է հրահանգելու դադարեցնել ռազմական գործողությունները և վերահսկել Ուկրաինայի գործողություններն առաջարկվող հրադադարի ժամանակ: ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է օգտագործել ժամանակավոր հրադադարը հարկադիր մոբիլիզացիայի համար: Պուտինը չի բացառել Ուկրաինայում հրադադարի գաղափարի քննարկումը Թրամփի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.