Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԹՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ
Կապիտուլյացիոն կառավարության արտաքին գործերի կառավարիչ Արարատ Միրզոյանը, խորհդարանում մուննաթ է եկել ընդդիմության վրա՝ ասելով հետևյալը․ «Երեկվա ցայտնոտը և իրարանցումը պայմանավորված էին նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում բերել ենք՝ մի քիչ լավ, մի քիչ՝ վատ, մի քիչ՝ այս կողմ, մի քիչ՝ այն կողմ, կարող էր ավելի լավը լինել: Բայց մենք լուծման փորձ ենք անում»: Խոսքն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին է։
Տարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկել։ Դա նշանակում է, որ եթե Հայաստանի կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան՝ իրենք ընդամենը դեմ չեն։ Չմոռանանք, որ այդ ողջյունները վերաբերում են նաև Ադրբեջանին, ով արտաքին հարաբերություններում շատ ակտիվ աշխատում է ընդդեմ Հայաստանի։
Թե ի՞նչ է նշանակում կրկնակապիտուլյացիայի հեղինակների կարծիքով «լուծման փորձ անելը» մենք տեսել ենք Արցախն ամբողջությամբ հանձնելու օրինակով, տեսել ենք ՀՀ սահմանների սահմանազատման գործընթացում, տեսնում ենք Բաքվում գտնվող գերիների դեմ հակահայկական դատ բացելու օրինակով, տեսնում ենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու օրինակով և այսպես շարունակ։
«Մի քիչ լավ, մի քիչ վատ» լուծումներից խոսող Արարատ Միրզոյանը թող հրապարակի Ադրբեջանի հետ բանակցած համաձայնագրի ամբողջական տեքստը, և մարդիկ կորոշեն, թե հերթական անգամ ինչպիսի աղետալի լուծումներ են բերել Հայ Ժողովրդի համար։ Կամ գուցե հայ ժողովուրդը ևս ողջունի իր երկրի ստանձնելիք նոր պրոբլեմները։
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 15:18
В посольстве 30 апреля с 10:00 до 13:00 и с 15:00 до 17:00 будет открыта книга соболезнований. Об этом говорится в сообщении, распространенном посольством Ирана в Армении.
-
2025-04-29 15:16
Внук Анастаса Микояна, основатель рок-группы "Цветы", композитор и продюсер Стас Намин вместе с семьей получил армянские паспорта. Об этом он сообщил на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-29 15:14
Сотрудники правоохранительных органов в масках ворвались в здание Ереванского уголовного суда общей юрисдикции и, повалив на землю судью Артуша Габриеляна, судившего оппозиционеров, заламывая ему руки, заключили его под стражу. По данным источников Euromedia24, одновременно с судьей СНБ задержала и помощника судьи.
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.